ՔՊ պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ է լսում 11 հազար դասալիքի մասին լուրը. «Մի շարք տվյալներ ունեմ, թե քանի զինծառայող է խուսափել զորակոչից, բայց կոնկրետ ձեր ասածը չեմ լսել, թույլ տվեք չմեկնաբանեմ»,- ասաց նա:
Ճշտեցինք՝ ձեր ունեցած թիվը մո՞տ է 11 հազար դասալիքների թվին՝ Հայկ Սարգսյանը պատասխանեց. «Իմ ունեցած տվյալներով՝ ամեն տարվա զորակոչից մոտավորապես այդքան մարդ է ազատվում տարբեր պատճառներով»:
Իսկ ռազմական դրության ժամանակ մարտի դաշտը լքողների, դասալիքների տվյալներ նա ասաց, որ չունի:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարել էր, որ պատերազմի օրոք մենք 11 հազար դասալիք ենք ունեցել: Մինչդեռ դատախազությունից 168.am-ին տրամադրած տվյալներով պարզվում է՝ պատերազմին դասալքության հատկանիշներով հարուցվել է 214 քրեական գործ, որոնցով որպես մեղադրյալ է ներգրավվել 59 զինծառայող:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ