Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է՝ կարող ես առանձնապես ծանր հանցագործություն կատարես, ու հետո երեխա ունենալու պատրվակով գրավով ազատ արձակվես․ shamshyan.com

Ապրիլ 03,2023 23:55

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մարտի 31-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատարանի  նստավայրում շարունակվեց 2021թ-ի նոյեմբերի 11-ին Երևանում քրեական աշխարհում հայտնի հեղինակություն «Քանաքեռցի Տույ» մականվամբ Արթուր Ղազարյանի և ևս 3 քաղաքացիների սպանության գործով դատաքննությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երբ մեկնարկում էր դատական առաջին նիստը, շատերը կարծում էին, որ դատական կարգադրիչներին ծանր ու պատասխանատու աշխատանք է սպասվում, քանի որ հնարավոր էր դատարանի բակում ու դահլիճում տեղի ունենան լուրջ միջադեպեր:Երեկ Երևան քաղաքի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատական կարգադրիչների ծառայության  բաժնի պետ  Գևորգ Պապոյանի և բաժնի պետի տեղակալ Գրիգոր Խալաթյանի գլխավորությամբ, դատական կարգադրիչները ապացուցեցին, որ իրավիճակն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ է, ու ոչ ոք չի կարող թելադրել կարգադրիչներին:

Դատական նիստին ներկա գտնվողները  կարգադրիչների կողմից մանրակրկիտ զննվում էին հատուկ մետաղորսիչ սարքով, ինչը ապացույցն է այն բանի, որ կարգադրիչների ճիշտ և պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում կարելի է ասել,  որ «օձն իր պորտով, հավքն իր թևով» չի կարող շրջանցել կարգադրիչներին:

Դատական նիստից առաջ հայտնի դարձավ, որ դատավոր Մանվել Շահվերդյանը դեռ դատական առաջին նիստի ժամանակ բավարարել է տուժող և մեղադրվող կողմերի փաստաբանների միջնորդությունները, արգելել ԶԼՄ-ներին ներկայությունը դատական նիստերին: Ամբողջությամբ կարելի էր դատարանին ասել, «աշխարհ կանգնիր, իջնող կա»:

Երեկ դատական նիստից առաջ սպանության կասկածանքով ձերբակալվածների, ապա դատարանի որոշմամբ գրավով ազատ արձակված ամբաստանյալների փաստաբան Լուսինե Սահակյանը, ով ժամանակին պաշտպանել է նաև բազմաթիվ ընդդիմադիր քաղաքական հայացքների համար կալանավորված քաղաքական գործիչների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին, ով այն ժամանակ պայքարում էր դատավորների դեմ, որ դատական նիստերը պարտադիր պետք է զանգվածային լրատվամիջոցներով լուսաբանվեն, որ դատարանները չպետք է խոչընդոտեն լրագրողների աշխատանքին, երեկ դատական նիստից առաջ դիմել էր դատավորին, որ դատական նիստը չպետք է սկսի այնքան ժամանակ,  ամբաստանյալներին չպետք է բերեն դատարանի դահլիճ այնքան ժամանակ, մինչև լրագրողները չդադարեցնեն լուսա-տեսանկարահանման աշխատանքները:

Դատավոր Մ. Շահվերդյանն էլ, առանց դասատական նիստը սկսելու, բավարարել է փաստաբանի խնդրանքը:Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դատավորը հիմնական մեղադրյալներից մեկի նկատմամբ կայացրել է տնային կալանքի որոշում, ով 40 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից, իսկ դատարանն էլ պատճառաբանել է, որ նա երեխա է ունեցել: Ստացվում է՝ կարող ես առանձնապես ծանր հանցագործություն կատարես, ու հետո երեխա ունենալու պատրվակով գրավով ազատ արձակվես:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930