Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Վան քաղաքի Բեշյոլ հրապարակում հանրային շուկա է հրդեհվել: Հրդեհը բռնկվել է առավոտյան՝ դեռևս անհայտ հանգամանքներում։
Ըստ թուրքական աղբյուրի՝ ավելի քան 200 տաղավար ունեցող շուկայում բռնկված հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են մեծ թվով հրշեջ ջոկատներ։
Այս պահին հրդեհաշիջման գործընթացը շարունակվում են: Հնարավոր պայթյունը կանխելու համար ձեռնարկել են անվտանգության լայնածավալ միջոցներ։
Աղբյուր` Ermenihaber.am/Trthaber.com