Լրահոս
Օրվա լրահոսը

Վարպետ Մոմիկի սիրո պատումը․ Նորավանքի ավանդազրույցը

Ապրիլ 03,2023 22:00

Վարպետ Մոմիկը սիրահարվում է Սյունյաց իշխանի գեղեցիկ աղջկան։ Աղջիկն էլ հավանում է Մոմիկին։  Իշխանին դուր չի գալիս այն միտքը, որ նա իր դստերը կարող է կնության տալ ճարտարապետին:

Սյունյաց իշխանը կանչում է Մոմիկին և հայտարարում, որ  դստերը կնության կտա միայն մեկ պայմանով՝ վարպետը պետք է կառուցի աննախադեպ գեղեցկության մի եկեղեցի ընդամենը 3 տարվա ընթացքում: Միևնույն ժամանակ, Մոմիկը պետք է աշխատի միայնակ առանց այլ աշխատողների և արհեստավորների օգնության:

Երիտասարդ վարպետը ընդունում է իշխանի պայմանը և գործի անցնում։

Երեք տարի Մոմիկն  աշխատում է իր գլուխգործոցի վրա,  կառուցում մի գեղեցիկ եկեղեցի: Երբ վանքը գրեթե պատրաստ էր, և  մնում էր միայն վերջին քարը մշակել և տեղադրել եկեղեցու  գմբեթին, իշխանը չկամենալով կատարել խոստումը, դավադրություն է նյութում: Նա իր ծառային ուղարկում է Մոմիկի մոտ, որը բարձրանալով եկեղեցու գմբեթին, հրում է վարպետին:

Մոմիկը ընկնում է եկեղեցու վերևից, իսկ այդ վերջին  քարն էլ ընկնում է անմիջապես ճարտարապետի վրա, երբ մարդկանց հաջողվում է բարձրացնել քարը, վարպետի մարմինը հողին հանձնելու համար, նրանք ականատես են լինում իրական հրաշքի․ Մոմիկի հոգին դրոշմվում է քարե սալիկի վրա, որն էլ իր հերթին վերածվում է մի գեղեցիկ խաչքարի:

Ըստ ավանդության, այդ առանձնահատուկ խաչքարը Մոմիկի գերեզմանաքարն է:

Նորավանքը գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Ամաղու գյուղից մոտ 3 կմ հյուսիս-արևելք: Վանքը կառուցվել է 13-14-րդ դդ:

 

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»
պետական ոչ առեվտրային կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930