ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս Սերգեյ Ղազինյանն ընտրվել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի («GRETA») երկրորդ փոխնախագահ:
Ս.թ. մարտի 27-ից 31-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի է ունեցել ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի («GRETA») 47-րդ հանդիպումը։
Հանդիպման ընթացքում անցկացվել են «GRETA» բյուրոյի նախագահի, առաջին փոխնախագահի և երկրորդ փոխնախագահի ընտրությունները, որոնց արդյունքում էլ ԵՊՀ դասախոս Սերգեյ Ղազինյանը երկու տարի ժամկետով ընտրվել է երկրորդ փոխնախագահ:
Նշենք, որ Սերգեյ Ղազինյանը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում դասախոսում է 2020 թվականից:
Կարդացեք նաև
ԵՊՀ մարքեթինգի բաժին