Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ զեկույցը՝ զորակոչիկների իրավունքների վիճակի վերաբերյալ

Ապրիլ 03,2023 20:02

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, զորակոչիկների իրավունքների պաշտպանությունը և զորակոչի գործընթացի նկատմամբ վերահսկողությունը դիտարկելով որպես զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ապահովման և քաղաքացիական վերահսկողության կարևորագույն բաղադրիչներից մեկը, 2008 թվականից իրականացնում է զորակոչի գործընթացի մոնիթորինգ:

Կազմակերպության կողմից ներկայացվում է 2021 թ. ձմեռային, 2022 թ. ամառային և 2022 թ. ձմեռային զորակոչերի ժամանակահատվածում (2021 թ օգոստոսի 1-ից մինչև 2023 թ հունվարի 31-ը) Կազմակերպությանը դիմած զորակոչիկների իրավունքների վիճակի մասին զեկույցը: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում պարբերական վարժական հավաքներ սկսեցին անցկացվել 2021 թվականից սկսած, զեկույցում հակիրճ անդրադարձ է կատարված նաև դիտարկվող նույն ժամանակահատվածում (2021 թ օգոստոսի 1-ից մինչև 2023 թ հունվարի 31-ը) Կազմակերպություն դիմած պահեստազորում հաշվառված անձանց կողմից բարձրաձայնված խնդիրներին:

2021 թ. ձմեռային, 2022 թ. ամառային և 2022 ձմեռային զորակոչերի ընթացքում Կազմակերպություն դիմած զորակոչիկների մեծ մասի՝ 51 հոգու (32%), զինվորական հաշվառման ենթակա 2-ի (2%) և պահեստազորում հաշվառված անձանցից 5-ի (3 %) խնդիրը վերաբերել է առողջական վիճակի ոչ պատշաճ բժշկական զննության և փորձաքննության իրականացմանը, բժշկական եզրակացության հետ անհամաձայնությանը կամ ՀՀ կառավարության 2018 թ 404-Ն որոշմամբ սահմանված զինվորական ծառայության համար քաղաքացու պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի համապատասխան առկա առողջական խնդիրներով զինծառայությանը պիտանիության վերաբերյալ հարցի պարզաբանմանը։

58 պահեստազորային (37 %) դիմել է վարժական հավաքներին ներգրավելու իրավական հիմքերի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար։

11 զորակոչիկ (7 %) և 3 զինվորական հաշվառման ենթակա անձ (2 %) դիմել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված տարկետման և ազատման հիմքերի վերաբերյալ հարցերով /ընտանեկան դրության բերումով, ուսումը շարունակելու համար:

4 զորչակոչիկ (3 %) և 3 զինվորական հաշվառման ենթակա անձ (2 %) դիմել է երկքաղաքացիության դեպքում Հայաստանի Հանրապետությունում զինծառայություն անցնելու ընթացակարգերի, ինչպես նաև ՀՀ քաղաքացի լինելու և միաժամանակ այլ երկրում զինծառայություն անցնելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում զինծառայությունից ազատվելու կարգավորումների վերաբերյալ հարցերով:

9 անձ (6 %) դիմել է սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայությունից խուսափելու հետ կապված հարցով:

Մյուս 12 անձանց խնդիրները կապված են եղել տարբեր այլ հարցերի և իրավական ընթացակարգերի պարզաբանման հետ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավական աջակցության արդյունքները

Իրավական գրավոր և բանավոր աջակցության արդյունքում զորակոչիկներից

  • 5-ը ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար և ազատվել զինվորական ծառայությունից,
  • 3-ը ճանաչվել է ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար /տրամադրվել է տարկետում 3 տարի ժամկետով/,
  • 1 անձ առողջական խնդիրների առկայության պատճառով տրամադրվել է տարկետում 6 ամիս ժամկետով,
  • 1 անձի, ով դիմել էր ընտանեկան դրությունից ելնելով տարկետման տրամադրման հիմքերի վերաբերյալ հարցով, տրամադրվել է տարկետում 6 ամիս ժամկետով՝ միջին մասնագիտական կրթությունը շարունակելու հիմքով, հետագայում վերջինիս տրամադրվել է տարկետում ևս 6 ամիս ժամկետով ընտանեկան պայմաններից ելնելով,
  • 1 անձի, ով դիմել էր ընտանեկան դրությունից ելնելով տարկետման տրամադրման հիմքերի վերաբերյալ հարցով, տրամադրվել է տարկետում 1 տարի ժամկետով՝ սպորտային որոշակի մարզաձևի հավաքականում ներգրավված լինելու հիմքով,
  • 1 պահեստազորային ազատվել է վարժական հավաքներին մասնակցելուց,
  • զորահավաքային զորակոչի շրջանակներում պատերազմական գործողություններին մասնակցած 1 պահեստազորայինի զինվորական գրքույկում կատարվել է նշում մարտական գործողություններին մասնակից լինելու վերաբերյալ։

Այսպիսով, Կազմակերպություն դիմած զորակոչիկներից 5-ը ազատվել են զինվորական ծառայությունից՝ առողջական խնդիրների կապակցությամբ, 3-ը ճանաչվել են ժամանակավորածես ոչ պիտանի զինվորական ծառայության համար, 3-ին տրամադրվել է տարկետում մինչև 1 տարի ժամկետով, 1 պահեստազորային ազատվել է վարժական հավաքներին մասնակցելուց, 1 պահեստազորայինի զինվորական գրքույկում կատարվել է նշում մարտական գործողություններին մասնակից լինելու վերաբերյալ։

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930