Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես պաշտպանել հաճախորդի անձնական տվյալները թվային փոխակերպման ժամանակաշրջանում. Քննարկում են մասնագետները

Ապրիլ 03,2023 19:20

Հայաստանում անցկացվեց  InTech Armenia 2023 «From Trend to Standard: Digitalization as a Key Development Factor» տեխնոֆորումը, որի նպատակն է օգնել բիզնեսին հնարավորինս արագ փոխակերպվել ու շարունակել մնալ մրցունակ թվային փոխակերպման ժամանակաշրջանում` չմոռանալով կիբերանվտանգության մասին:

Տեխնոֆորումը կազմակերպել էր Noventiq Armenia ընկերությունը, և տարբեր ոլորտների ներկայացուցիչներ փորձում էին վեր հանել առկա մարտահրավերները, հնարավոր ռիսկերն ու դրանց դիմակայելու եղանակները։

Ֆորումի շրջանակում կայացած պանելային քննարկման հիմնական թեման անձնական տվյալների անվտանգությունն էր, և բանախոսներից յուրաքանչյուրը կիսվում էր իր փորձով` պնդելով, որ թվային տրանսֆորմացիան անբեկանելի գործընթաց է, որի միջով անցնելու են բոլորը։

Բանախոսներից Ամերիաբանկի Տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայության ղեկավար Շավարշ Ոսկանյանն ընդգծում է` հարցն այն է, թե որ ուղղությամբ կցանկանան փոխակերպվել ընկերությունները։ Յուրաքանչյուր պարագայում չպետք է մոռանալ տվյալների անվտանգության մասին, քանի որ թվայնացմանը զուգահեռ ավելանում են նաև ռիսկերը։ Քննարկման ժամանակ Շավարշ Ոսկանյանը կիսվեց Ամերիաբանկի կողմից ներդրված լուծումներից մի քանիսով:

«Այժմ մենք օգտագործում ենք երկու տեսակի ամպային սերվերներ՝ լոկալ և հիբրիդային։ Կախված հաճախորդների ու դրանց տվյալների պահպանման անհրաժեշտության տեսակից` տվյալները բաշխում ենք այդ երկու համակարգերի միջև։ Տվյալները, որոնք գաղտնի են, վերաբերում են հաճախորդին, պահում ենք սեփական, լոկալ «ամպում», իսկ ենթակառուցվածքային տվյալները պահելու համար կիրառում ենք միջազգային ամպային տեխնոլոգիաներ: Տեխնոլոգիաներն ու այս ոլորտում եղած մարտահրավերները շատ արագ են փոխվում: Այսօր մենք պետք է լուծենք այն խնդիրները, որոնք ծագելու են 3-5 տարի հետո»,- ասում է նա:

Noventiq ընկերության Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի կիբերանվտանգության բաժնի տնօրեն Վյաչեսլավ Ալիսևիչն էլ ընդգծեց, որ այժմ կիբերանվտանգության մասնագետների համար ամենաբարդ շրջանն է, քանի որ տեխնոլոգիաները փոխվում են շատ արագ, հետևաբար` ավելանում են նաև ռիսկերը, իսկ տեղեկատվական անվտանգությունը հավասարվել է ֆիզիկական անվտանգությանը:

«Այդ պատճառով մասնագետները պետք է շատ արագ կարողանան գտնել հակազդող միջոցները»,- եզրափակեց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930