Լրահոս
Օրվա լրահոսը

Կառուցապատողները խուսափել են առանձնապես խոշոր չափերի հարկերից. ՊԵԿ քաղաքացիներին հորդորում է պահանջել գնվող բնակարանի իրական արժեքը

Ապրիլ 03,2023 18:13

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 8 բաժնի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաններում բազմաբնակարան շենքերի երկու կառուցապատող ընկերություն առուվաճառքի պայմանագրերում օտարվող բնակարանների արժեքները միտումնավոր ցածր են նշել: Կեղծելով օտարվող բնակարանների արժեքները՝ կառուցապատողները թաքցրել են իրական շրջանառությունները և խուսափել են առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց :

Հաշվարկները ցույց են տվել, որ մեկ դեպքով մեկ գործարքի հաշվարկով ստվերը կազմել է 55.5 տոկոս, իսկ 2-րդ դեպքով՝ 29.7 տոկոս։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բնակարաններ ձեռք բերող քաղաքացիներին հորդորում է վտանգի չենթարկել իրենց սեփականության իրավունքը և անշարժ գույքերի գնման իրավունքի կամ առուվաճառքի պայմանագրերում կառուցապատողներից պահանջել նշել բնակարանների իրական արժեքները։

Մանրամասները`տեսանյութում

https://www.youtube.com/watch?v=VoyNcz3CRxE

ՊԵԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930