Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

20-ից ընտրել են 5-ը. հայտնի են «100 գաղափար Հայաստանի համար» ծրագրի անվանակարգերը

Ապրիլ 03,2023 18:09

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի կազմկոմիտեի 2023 թ. անդրանիկ նիստը, որը վարել է կազմկոմիտեի նախագահ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Քննարկմանը ներկա է եղել Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է կազմկոմիտեի անդամներին՝ ընդգծելով՝ «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի կարևորությունը Հայաստանի համար. «Փորձում ենք ամեն տարի բարելավել և ավելի արդյունավետ դարձնել երիտասարդական ոլորտում իրականացվող ծրագրերը, և իրավամբ պետք է նշել, որ սա հաջողված ծրագրերից է, որը խրախուսում է երիտասարդների մասնակցությունը նորարարության ու նոր գաղափարների ներկայացման նպատակով»: Ըստ փոխնախարարի՝ ծրագիրը երիտասարդներին հնարավորություն է տալիս ներկայացնելու ապագային միտված իրենց գաղափարները սոցիալական կիրառելիության տեսանկյունից՝ հանրային կյանքն ավելի հեշտ և արդյունավետ դարձնելու համար:

Օրակարգային հարցերն էին՝ մրցույթի կարգով հաստատված 20 անվանակարգերից ընտրել մրցութային 5 անվանակարգ, ձևավորել փորձագիտական հանձնաժողով՝ բաղկացած 10 անդամներից, որոնք ընտրվում են կազմկոմիտեի կողմից՝ ըստ անվանակարգերի, և սահմանել մրցույթի հայտերի ընդունման ժամկետները:

Քննարկման արդյունքում կազմկոմիտեի անդամները որոշել են 2023 թ. համար հայտարարվող մրցութային 5 անվանակարգերը՝
ֆիզիկամաթեմատիկական գիտություններ,
գյուղատնտեսական գիտություններ (ներառյալ՝ կենսաբանական գիտություններ),
ճարտարապետություն,
մանկավարժական գիտություններ,
տեղեկատվական տեխնոլոգիաներ (ներառյալ՝ ռազմական գիտություններ):

Քննարկվել է նաև փորձագիտական խմբի անդամների ընտրության հարցը: Նախանշվել են պետական և մասնավոր այն կառույցները, որոնց ներկայացուցիչները պետք է ընդգրկվեն որպես «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթում ներկայացված նախագծերը գնահատող փորձագետներ:

«100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթն ուղղված է երիտասարդների նորարարական մտածողության զարգացմանը, ՀՀ-ում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, երիտասարդների ներգրավմանը և քաղաքացիական նախաձեռնությունների խթանմանը:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930