Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփվեց «ԷներGիտակ» լրագրողական մրցույթը 

Ապրիլ 03,2023 17:45

 Մարտի 31-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն ամփոփեց «ԷներGիտակ» լրագրողական մրցույթի արդյունքները։ Մրցույթի նպատակն էր խրախուսել Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի բարեփոխումների մասին որակյալ լուսաբանումը և հանրությանը առավել հասանելի ու մատչելի մատուցումը։

«ԷներGիտակ» լրագրողական մրցույթը կազմակերպվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։


Լրագրողական նյութերը գնահատելիս մասնագիտական հանձնաժողովը մեծ ուշադրություն է դարձրել մրցույթին ներկայացված աշխատանքների որակին, մասնագիտական չափանիշների պահպանմանը, նյութերի ներկայացման տեխնիկական որակին:


«ԷներGիտակ» մրցույթի ժյուրիի կազմում մասնակցել են մեդիա ոլորտի և էներգետիկայի բնագավառի փորձագետները`

  • Լիանա Ազիզյան, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
  • Հայկազ Ֆանյան, Սոցիալ տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոն
  • Հովհաննես Աբրահամյան, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
  • Նարինե Դանեղյան, ԱՄՆ ՄԶԳ Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագիր
  • Նելլի Ռաֆայելյան, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
  • Սարգիս Հարությունյան, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ

Ժյուրիի գնահատականների և քննարկումների արդյունքում որոշվեցին հաղթողները:

Հատուկ ռեպորտաժ անվանակարգում մրցանակակիր ճանաչվեց և 250 000 դրամ պարգևի արժանացավ «Հանրային հեռուստաընկերության» լրագրող Մուշեղ Իսախանյանը «Էլեկտրաէներգիայի ազատականացված շուկայում հաշվեկշռման ծառայության անհրաժեշտություն կա» նյութի համար։

Բացատրական նյութ անվանակարգում հաղթող ճանաչվեց և 250 000 դրամ պարգևի արժանացավ «Ամփոփի» լրագրող Գարիկ Հարությունյանը «Հոսանքի ազատ առքուվաճառք. Հայաստանում էլեկտրաէներգիայի ազատականացումը հաստատուն քայլերով մոտենում է սպառողներին» նյութի համար։

Վերլուծական նյութ անվանակարգում հաղթող ճանաչվեց և 250 000 դրամ պարգևի արժանացավ «Հանրային հեռուստաընկերության» լրագրող Հերմինե Բաղդասարյանը «Էլեկտրաէներգիա արտադրող կայանները կսկսեն մրցակցել. էներգետիկ դաշտը ՀՀ-ում ազատականացված է» նյութի համար։

Հիմնական անվանակարգերից բացի մրցույթում ներկայացված էին նաև այլ  լրագրողական աշխատանքներ, որոնք ժյուրիի կողմից բարձր գնահատականի էին արժանացել և խրախուսական մրցանակներ ստացել, որոնք աչքի էին ընկել պրոֆեսիոնալ մոտեցմամբ և ներկայացված թեմայի կարևորությամբ:

Խրախուսական 100 000-ական դրամ պարգևների արժանացան Հասմիկ Դիլանյանը (Հանրային ռադիո) «Դաշտն ազատականացված է, ռիսկերը չեզոքացվում են. որտեղի՞ց գտնել հոսանք՝ ցածր գնով» աշխատանքի համար և Քրիստինե Աղալարյանը (Հետք) «Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացում. ովքեր են նոր մատակարարները» նյութի համար։

«ԷներGիտակ» լրագրողական մրցույթն անցկացվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտուր» ծրագրի շրջանակում։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930