Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե խնդիրն այն է, որ պիտի ընդդիմադիր պատգամավորը չբերի օրենքի նախագիծ, կարող եք պարզ ասել՝ դուք նախագիծ մի բերեք․ Թագուհի Թովմասյան

Ապրիլ 03,2023 17:12

Եթե խնդիրն այն է, որ պիտի ընդդիմադիր պատգամավորը չբերի օրենքի նախագիծ, կարող եք պարզ ասել՝ դուք նախագիծ մի բերեք, մենք կմերժենք ձերը և ինքներս.ամեն ինչ կանենք։

Այսօրվա դրությամբ խախտված է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքը, քանի որ նախատեսված է մեկամսյա ժամկետում իրականացնել առաջադրում, սակայն չի իրականացվել։ Դուք խրախուսո՞ւմ եք, որ շարունակվեն այդ խախտումները…

Արձանագրեմ, որ ՀՀ կառավարությունը դեմ էր «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին իմ նախագծին,որով ես առաջարկում էի նշված օրենքում կատարել համապատասխան փոփոխություն՝
դրանում մարդու իրավունքների պաշտպանի ընտրության համար սահմանված մեկամսյա ժամկետը փոխարինելով եռամսյա ժամկետով՝ համաձայն ՀՀ Սահմանադրության և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի կարգավորումների։
Կառավարությունը համաձայն չեղավ, ուրեմն՝ ՄԻՊ մասին օրենքը կշարունակվի խախտվել:

Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930