Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալեքս Տեքստիլ»-ը հարկերից խուսափել է

Ապրիլ 03,2023 16:16

Aravot.am-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությունը խոշոր չափի հարկեր է թաքցրել, ինչի առնչությամբ էլ ընկերությունում քննչական գործողություններ են իրականացվում։ Քննչական կոմիտեից մեր տեղեկությունը հրաժարվեցին մեկնաբանել, ասացին՝ կոմիտեն առաջիկայում պաշտոնական հայտարարություն կտարածի եւ մանրամասներ կհայտնի։

Ապրիլի 1-ին հայտնի դարձավ, որ պետական եկամուտների կոմիտեի ու ՀՀ քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությունում։ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ խուզարկությունները տեղի են ունենում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930