ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում հարցերից մեկի զեկուցողը ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանն էր, եւ հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը մինչեւ նիստը փակելը նրան շնորհակալություն հայտնեց, ինչը կապված էր Վլադիմիր Վարդանյան-Մհեր Սահակյան ծեծկռտուքին ոստիկանության արձագանքի հետ։
«Շնորհակալ եմ ոստիկանությանը՝ այդ տհաճ միջադեպին արագ արձագանքելու համար։ Ինչո՞ւ, որովհետեւ տեսակետներ հնչեցին, թե էս ոստիկանությունն ինչո՞ւ է սենց արագ արձագանքում։ Այնպես են ասում, ոնց որ այդ մարտական գործողություններն այս շենքում չեն եղել, իսկ պետաիրավական հանձնաժողովի նախագահը ծանր վնասվածք չի ստացել։ Տեսակետներ կան, թե այդ ո՞վ զանգեց, ո՞վ ասեց, ի՞նչ իրավունքով․․․ Աղվան Վարդանյան, տղա ջան, 30 տարի՝ մինչեւ հիմա չես գիտակցել, թե պետական ինստիտուտներում ով ինչ իրավասությամբ է օժտված, բայց դուք ինքներդ պետք է աջակցեինք, որ նման խնդիր չլիներ», – ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Հ․Գ․ Ոստիկանությունը, որը միջադեպից հետո ձերբակալվածների պահման վայր էր տարել Մհեր Սահակյանին, նույն կերպ չէր արձագանքել այն ժամանակ, երբ 2021թ․-ին իշխանական խմբակցությունից Վահագն Ալեքսանյանը ոտքով հարվածել էր Վահե Հակոբյանին։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ