Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ձեռքերը որեւէ մեկը չի կապել»․ փոխնախարարը չի ասում՝ ինչո՞ւ ադրբեջանական ներխուժումը չի կանխվել

Ապրիլ 03,2023 14:08

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստից հետո ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն իր սովորույթի համաձայն շտապեց հեռանալ՝ լրագրողների հարցերին պատասխանելու փոխարեն անընդհատ հորդորելով հետեւել նախարարության պաշտոնական լրահոսին։ Լրագրողները հակադարձեցին, որ պաշտոնական լրահոսով ստում են հանրությանը, եւ Տեղ գյուղի տարածքում բարելավում իրականում չկա, ինչպես ԱԱԾ-ն է պնդում, եւ Ադրբեջանը մինչեւ 300 մետր զբաղեցրել է Տեղի հողակտորները, հետեւաբար, ի՞նչ բարելավման մասին է խոսքը։

Հիշեցնենք՝ օրերս ՀՀ ԱԱԾ-ն հաստատել է, որ առնվազն հինգ ուղղություններով Ադրբեջանն առաջխաղացում է ունեցել։

«Եթե ձեր ձայնն իմինից բարձր է, դա չի նշանակում, թե դուք ճիշտ եք»,-արձագանքեց Արման Սարգսյանը։ Հարցին՝ ինչո՞ւ բանակը ՀՀ սուվերեն տարածքից հետ չի շպրտում ադրբեջանցիներին, ո՞վ է կապել բանակի ձեռքերը, Արման Սարգսյանը հեգնելով պատասխանեց․ «Չեմ լսում, մի քիչ էլ բարձր ասեք։ Բարձր խոսել չի նշանակում ճշմարտությունն ասել։ Բանակն իր խնդիրը կատարում է։ Միեւնույնն է՝ ասելու եմ, որ հետեւեք պաշտոնական լրահոսին։ Մեր ձեռքերը որեւէ մեկը չի կապել»։

Արման Սարգսյանն այդպես էլ չպատասխանեց, թե ադրբեջանցիների հերթական ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք ինչու չի կանխվել։ «Ո՞վ է որոշել, որ դուք ավելի հայրենասեր եք, քան ես»,-հարցադրում արեց նա։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930