Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մինչև ապրիլի 15-ը շահագործման կհանձնվեն նոր ներկրված ավտոբուսներից շուրջ 40-ը

Ապրիլ 03,2023 12:55

Մինչև ապրիլի 15-ը շահագործման կհանձնվեն նոր ներկրված ավտոբուսներից շուրջ 40-ը: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը։

«Սա այն հարցերից է, որ բոլորը սրտատրոփ սպասում են»,-ռեպլիկ նետեց նիստը վարող քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:

«Պարոն Ավինյան, ապրիլի 12-15-ը նախատեսվում է շահագործել 67 համարի երթուղին, որը կսպասարկվի փոքր դասի ավտոբուսներով և միմյանց կկապի Շենգավիթ և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանները (սկիզբը՝ Ներքին Չարբախ, վերջնակետը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն), երթուղին կանցնի նոր կառուցված՝ Շիրակ-Բաբաջանյան կամուրջով, այսինքն` Շիրակ-Բաբաջանյան փողոցներով»,-ասաց քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը:

Նրա տեղեկացմամբ, նախատեսվում է շահագործման հանձնել նաև համար 40 երթուղին, որն իրար կկապի Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանները, համար 1 հիմնական երթուղին՝ բարձր դասի 18 հատ 12-մետրանոց ավտոբուսներով, իրար կկապի Աջափնյակ, Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները:

«Նույն ժամանակահատվածում նախատեսվում է իրականացնել հետևյալ փոփոխությունները. «Ժոնգ տոնգ» մակնիշի 18 ավտոբուսներով կսպասարկվեն համար 58 երթուղին, որը նույնպես կունենա ուղեգծի որոշակի փոփոխություն, կանցնի նաև գեներալ Նվեր Սաֆարյանի փողոցով, միմյանց կկապի Ավան-Առինջ, Ավան, Արաբկիր, Կենտրոն, Էրեբունի վարչական շրջանները: Թվով 4 նոր շարժակազմով կհամալրվի համար 97 երթուղին, որի վերջնակետը կերկարացվի մինչև Նուբարաշեն վարչական շրջան: Համար 22 երթուղու շարժակազմը ևս կհամալրվի նոր շարակազմով և Սիլիկյան թաղամասում կիրականացվի երթուղու փոփոխություն՝ ներառելով Սիլիկյան 5-րդ, 12-րդ և 4-րդ փողոցները: Համար 38 երթուղում ևս շարժակազմի փոփոխություն կիրականացվի՝ ներկայիս փոքր դասի ավտոբուսներին կփոխարինեն միջին դասի ավտոբուսները, ինչը որոշակի կբարելավի ներկայիս իրավիճակը:

Այսպիսով, պարոն Ավինյան, մինչև ապրիլի 15-ը, ըստ նախատեսվածի, շահագործման կհանձնվեն նոր ներկրված ավտոբուսներից շուրջ 40-ը:

Մայիսի սկզբից նախատեսվում է նոր ավտոբուսներով փոխարինել համար 18 (Սիլիկյան թաղամաս-Վարդաշեն համայնք), համար 13 միկրոավտոբուսային երթուղին, որտեղ կգործարկվեն 12 «Ժոնգ տոնգ» ավտոբուս, համար 47 երթուղին (14 հատ ավտոբուս): Շահագործման կհանձնվի թվով 18 բարձր դասի ավտոբուսներ, որոնք կսպասարկեն համար 9 հիմնական երթուղին: Համար 53 եւ 54 երթուղիները եւս կփոխարինվեն «Ժոնգ տոնգ» ավտոբուսներով՝ 14-ական հատով: 53 երթուղին Հաղթանակ թաղամասում կունենա երթուղու փոփոխություն: Սարի թաղում 21 համարի երթուղում «պազիկների» փոխարեն կմտնեն փոքր դասի ավտոբուսներ»,-զեկուցեց Սարգսյանը:

Ապրիլ, մայիս, հունիս ամիսներին գործող «Ժոնգ տոնգ» ավտոբուսային հ.13, 15, 16, 20, 23, 28, 30 և 97 երթուղիներում կիրականացվեն շարժակազմների համալրում՝ 20-25 ավտոբուսներով:

«Մայիսի սկզբից նախատեսվում է շահագործման հանձնել ևս 110 ավտոբուս»,-եզրափակեց Սարգսյանը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930