Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին է ազատ արձակվել, նրա վարորդի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. Shamshyan.com

Ապրիլ 03,2023 11:42

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 2-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի որոշմամբ՝ ձերբակալված՝ Երևանի բնակիչներ 45-ամյա Գևորգ Մանուկյանն ու 32-ամյա Արսեն Կիրակոսյանն ազատ են արձակվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ․ Մանուկյանը, որն Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին է, ձերբակալվածների պահման վայրից է ազատ արձակվել, իսկ վերջինիս վարորդ Ա․ Կիրակոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Մարտի 31-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Toyota Land Crauser մակնիշի 06 LS 600 համարանիշի ավտոմեքենայում զինված քաղաքացի կա։

Գ․Շամշյանի տեղեկություններով, քանի որ ոստիկանները վստահ էին, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, Կենտրոնականի բաժնի պետ Ե․Նիկոյանի որոշմամբ, օպերացիան սկսվում է ժամը 19․10-ին, ու այն կրում է «Ապօրինի զենքդ կտրեմ շաքարով» անվանումը։

Ոստիկաննները Խորենացու փողոցի 28 հասցեի մոտ ապօրինի զենք, զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալում ու Ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխում Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ, 45-ամյա Գևորգ Մանուկյանին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 32-ամյա Արսեն Կիրակոսյանին։ Վերջինս լինում է վարորդը, ում անձնական խուզարկությամբ ձեռքի պայուսակում հայտնաբերվում է 9մմ տ/չ «Մակարով» տիպի առանց գործարանային համարի մարտական ատրճանակ՝ փամփշտատուփով, որի մեջ եղել է 8 փամփուշտ:

Toyota Land Crauser-ը տեղափոխվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ Գ․Մանուկյանն ու Ա․Կիրակոսյանը ներկայացվում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ, ձերբակալվել ու տեղափոխվել են Ձերբակալվածների պահման վայր (КПЗ):

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930