Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակն է հաստատել մեր ազգային պետականությունը՝ լիբանանյան սցենարից խուսափելու համար

Ապրիլ 03,2023 13:30

Հայաստանի ներկա վիճակի զուգահեռները թողնում եմ ընթերցողին

Ուզում եմ սկսել այս հոդվածը՝ հարգանքի տուրք մատուցելով Հայաստանի Հանրապետությանը, որը, չնայած իր կրած բոլոր փոթորիկներին, կարողացավ ապահով ապաստան ապահովել մերձավորարեւելյան, Սիրիայի եւ Լիբանանի հայերին: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Հանրապետությանը, որովհետեւ դա փրկություն էր նրանց համար, ովքեր եկել են հայրենիք…

Գաղտնիք չէ, որ լիբանանցիների հսկայական տոկոսը, հատկապես երիտասարդ տարիքում, ձգտում է Լիբանանից արտագաղթել արեւմտյան երկրներ, մասնավորապես, ԱՄՆ, Կանադա եւ Ավստրալիա: Եթե միայն թվերին նայենք, ապա Լիբանանի քաղաքացիական պատերազմից առաջ մոտ 300 000 լիբանանահայ էր ապրում Լիբանանում, այն սփյուռքի ամենաուժեղ հայկական համայնքներից էր: Հայ ավանդական կուսակցությունների կենտրոնակայանները գտնվում էին Լիբանանում: 2005 թվականին որոշ վիճակագիրներ հաղորդեցին, որ մոտ 60 000 հայ է ապրում Լիբանանում, քանի որ մնացածները արտագաղթել են։ Սա միայն հայերի դեպքում չէր: Գուցե ավելի քան մեկ միլիոն լիբանանցի արտագաղթել է 1975-ից մինչեւ 1990 թվականը: Ասում են, որ միայն Բրազիլիայում ապրում է ավելի քան մեկ միլիոն լիբանանցի: Սա Լիբանանի հանդեպ լիբանանցիների սիրո պակասի արդյունքը չէ, ընդհակառակը, մինչ օրս, երբ մտնում եմ Հայաստանի նոր փողոց, մտովի սկսում եմ այն համեմատել լիբանանյան փողոցի հետ, երբ լիբանանցիներս հավաքվում ենք, շարունակում ենք լիբանանյան երաժշտություն լսել: Լիբանանն ունի իր հմայքը, ոչ ոք չի լքել Լիբանանը զգացմունքային կապվածության բացակայության պատճառով: Հատկապես, 1970-ականներից հետո բոլորն ընդունում էին Լիբանանում քաղաքական կայունության բացակայությունը: Չենք մոռացել 1958-ի հեղափոխության հետեւանքները, որը կասեցվեց ԱՄՆ ծովային հետեւակայինների միջամտությամբ, բայց միեւնույն է, այն միայն հետաձգեց իրական խնդիրները, եւ լիբանանցիները գիտեին, որ մենք միայն հետաձգում ենք մեր խնդիրները, ոչ թե խորապես զբաղվում դրանցով։

Քաղաքական առաջնորդները, անշուշտ, մեղավոր են, բայց, իմ կարծիքով, եւ 1970-ականների լիբանանցիների 50%-ի կարծիքով, խնդրի արմատը կայանում էր նրանում, որ չկար միասնական տեսլական, որը պարտավորվում էր դիտարկել լիբանանյան շահերը գերակա առաջնահերթություն, եւ որ լիբանանցիները պետք է որոնեին այն, ինչ ձեռնտու է Լիբանանին: Ցավոք, Լիբանանի մյուս կեսը չհամաձայնեց, եւ այս մոտեցումը համարեց ծայրահեղ ազգայնական մոտեցում եւ Լիբանանը արաբական աշխարհից մեկուսացնելու փորձ, եւ այստեղ սկսվեց աղետը, ու Լիբանանի մեծ վիրուսը տիրեց…

Փոխզիջում

Լիբանանցիներն ունեն այսպիսի ասացվածք, որով, ըստ նրանց, ավարտվում են բոլոր խնդիրները՝ «ոչ հաղթած, ոչ պարտված», եւ, աշխատելով այս բանաձեւի վրա,՝ նրանք միայն ու միշտ խորացրել են իրենց խնդիրները եւ աղետը, որին ականատես եղավ Լիբանանը 2020 թվականին, երբ նրանք փորձեցին լուծել իրենց խնդիրները՝ այս «եկեք հետաձգենք, մինչեւ ինչ-որ բան հայտնվի» բանաձեւով, որն իրականում երբեք չաշխատեց։

Լիբանանի առաջնորդները գերադասեցին խուսափել իրենց տարաձայնությունների առերեսումից, եւ փոխզիջումը սկսվեց

Նախ, նրանք խուսափեցին վեճից եւ ողջունեցին պաղեստինյան զինված խմբավորումներին, որոնք հետագայում սկսեցին ինքնուրույն գործել եւ վտանգի ենթարկել Լիբանանը` կռվելով Պաղեստինը գրաված իսրայելցիների դեմ… Լիբանանը վճարեց գինը՝ կորցնելով իր կայունությունն անվտանգության մակարդակում: Լիբանանյան ձախերն ու մուսուլմանները, ի համերաշխություն պաղեստինցիների, պահանջում էին, որ Լիբանանը թույլ տա պաղեստինցիներին ազատորեն վարել իրենց գործունեությունը, քրիստոնյան, ով երբեք չի ուրանում, որ պաղեստինյան պայքարն արդար է, պահանջեց, որպեսզի պաղեստինցիները զսպված լինեն, ինչպես Սիրիայում, Հորդանանում եւ Եգիպտոսում: Սակայն փոխզիջումը գերիշխող դերակատարն էր, երբ պաղեստինցիները սկսեցին սպառնալ Լիբանանի ներքին անվտանգությանը, լիբանանցիները խուսափեցին հարցը լուծել եւ պաղեստինցիների հետ համաձայնագիր ստորագրեցին, որը թույլ էր տալիս նրանց ազատ ռազմական գործունեության, ինչը հանգեցրեց Լիբանանի քաղաքացիական պատերազմի բռնկմանը:

Եթե ինձ հարցնեք, արմատը իրազեկման խնդիրն է, որը պետք է սկսվեր դպրոցից եւ կրթությունից: Երկրները, նաեւ Լիբանանը, չեն կենտրոնանում իրենց քաղաքացիներին կրթելու վրա, գերագնահատելով, թե իրենց երկիրն ամենասուրբն է, եւ որ նրա բարեկեցությունն ամենաբարձրն է…

1975-ից Լիբանանը չկենտրոնացավ իր քաղաքացիներին ազգային գիտակցությունն ապահովելու վրա, արդյունքում՝ բոլոր լիբանանցիները պարտվեցին: Սիրիական վարչակարգը, որը գրավեց Լիբանանը մինչեւ 2005 թվականը, այդ ընթացքում կարողացավ տարածել այն թյուր կարծիքը, որ միայն պատերազմում պարտված քրիստոնյաներն են դեմ արտահայտվել դրա ներկայությանը, մինչդեռ մահմեդականները ողջունում են այդ: Ամեն առիթով մահմեդական սուննիներն օգտագործում էին լրատվամիջոցների լուսաբանած յուրաքանչյուր իրադարձություն՝ արտահայտելու իրենց դժգոհությունը սիրիական օկուպացիայի նկատմամբ (2000թ. Լիբանանի եւ Սիրիայի միջեւ ֆուտբոլային հանդիպման ժամանակ, որը լուսաբանում էին բոլոր հեռուստատեսությունները, լիբանանցի մուսուլմանները հեռուստատեսությամբ հակասիրիական անթիվ հակաօկուպացիոն արտահայտություններ էին անում):

Ինչեւէ, 2005 թվականին սպանվեց Լիբանանի սուննի մահմեդական ամենաուժեղ առաջնորդ եւ նախկին վարչապետ Ռաֆիկ Հարրիրին։ Մարտի 14-ին 100 հազարավոր լիբանանցի քրիստոնյա, հայ, դուրզի եւ սուննի քաղաքացիներ ցույցի դուրս եկան՝ ընդդեմ սիրիական օկուպացիայի: Սիրիական բանակը լքեց Լիբանանը ժողովրդական ճնշման եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1559 բանաձեւի ճնշման ներքո, որը սահմանում էր, որ բոլոր օտարերկրյա զինված խմբավորումները եւ բոլոր տեղական լիբանանյան զինված խմբավորումները պետք է զինաթափվեն: Թվում էր, թե Լիբանանը մեկընդմիշտ կվերականգնվի եւ կբռնի նորմալ երկիր ու պետություն դառնալու ուղին, որտեղ լիբանանյան լեգիտիմ ազգային զինված ուժերը եւ ժողովրդի կողմից ժողովրդավարական ճանապարհով ընտրված պետությանը կվերադարձնեն իր ազգային որոշումը եւ կստանձնեն իրենց ճակատագիրը, բայց մեկ անգամ եւս տիրեց «Ոչ հաղթած, ոչ պարտված» սկզբունքի անեծքը:

Մենք ապացուցեցինք, որ լիբանանցիներս ընտրում ենք ինքնասպանությունն ու աղետները՝ ազգային եւ պետական մակարդակով մտածելու փոխարեն, որտեղ ազգը պետք է լինի լիբանանցիների առաջնահերթությունը։ Այժմ լիբանանյան մուսուլման շիա կուսակցությունները, որոնք ցույց էին կազմակերպել 2005 թվականի մարտին, ձեւավորեցին այն, ինչ հայտնի է որպես «Մարտի 8» շարժում, հօգուտ Լիբանանում սիրիական բանակի ներկայության, հասկացրեցին, որ մյուս լիբանանցիները չպետք է ավելի հեռուն գնան իրենց պահանջներով, որոնց թվում է տեղական լիբանանյան խմբավորումների զինաթափման հարցը, քանի որ լիբանանյան շիա «Հըզբոլլահ» կուսակցությունն ունի 40 հազարանոց զինված խմբավորում, որը շատ ավելի հզոր է, քան լիբանանյան բանակը, հատկապես ռազմական առաջադեմ սպառազինությունների առումով, եւ այժմ, գուցե, լիբանանյան մնացած խմբերը խելամիտ էին ավելի հեռուն չգնալ եւ կանգնել քաղաքացիական պատերազմի վտանգի առաջ, բայց, եթե առաջին փուլում նրանց քաղաքականությունն ընդունելի, ողջամիտ, իմաստուն եւ իրատեսական էր, շուտով բոլորն օգտագործեցին այս հավասարումը՝ Լիբանանը տանելու դեպի 2019 թվականի աղետը:

Ես կհամաձայնեի, որ «Մարտի 14»-ի ուժերը խոհեմ էին ընտրել փոխզիջումը՝ քաղաքացիական պատերազմից խուսափելու համար, բայց շուտով նրանք ապացուցեցին իրենց բնորոշ քաղաքական պատեհապաշտությունը, կեղծավորությունը եւ քաղաքական առաջնորդությունը որպես շուկայավարման՝ բիզնես-միջոց դիտարկելու մոտեցումը, ոչ թե ազգային առաքելությունը: Շուտով եկան ընտրությունները, «Մարտի 14»-ի մի մասը (դրուզներ եւ սուննիներ) գնաց միայնակ եւ դաշնակցեց «Հըզբոլլահի» եւ «Մարտի 8»-ի հետ՝ ստեղծելով ընտրական դաշինք, (Քառատոն դաշինք, երկու շիա կուսակցություն, մեկ սուննի եւ մեկ դրուզ), որը կապահովի, որ մահմեդական կուսակցությունները կորոշեն քրիստոնյա պատգամավորների 70%-ը, երկու հիմնական քրիստոնեական կուսակցություններից մեկը՝ Ազատ հայրենասիրական շարժումը, որը տարիներ շարունակ պնդում է, որ ինքը հրաժարվում է պիտակավորվել՝ որպես քրիստոնեական կուսակցություն, այլ՝ աշխարհիկ-քաղաքացիական ազգային է, հանկարծ հայտարարեց, որ ինքը քրիստոնեական իրավունքների պաշտպանն է եւ հիմնեց իր նախընտրական ծրագրի հսկայական մասը՝ հարձակվելով «Հըզբոլլահի» զենքերի վրա, մյուս քրիստոնեական կուսակցությունը՝ «Լիբանանյան ուժերը» (երկու կուսակցություններն էլ «Մարտի 14»-ի կոալիցիայի մաս էին) չհակառակվեցին սուննի/դրուզական կողմնորոշման եւ միացան քառյակի դաշինքին, բայց հետեւորդ դիրքով, պատեհապաշտությունը շարունակեց իր հաղթարշավը: Սուննի կուսակցությունն ու ապագա հոսանքը սկսեց պաշտպանել Հըզբոլլահի զենքերը, պնդելով, որ դա ներքին հարց է, որը կլուծվի ներքին երկխոսության միջոցով, եւ նրանք ասացին, որ դրանով իրենք կհամոզեն Հըզբոլլահին վերադառնալ Լիբանան (Հըզբոլլահը հայտարարում է, որ հավատարիմ է Իրանի ռեժիմին): Քրիստոնեական ազատ հայրենասիրական շարժումը սկսեց քարոզարշավ Հըզբոլլահի դեմ, ընտրություններից երկու ամիս անց «Ազատ հայրենասիրական շարժումը» փոխըմբռնման համաձայնագիր ստորագրեց Հըզբոլլահի հետ, պնդելով, որ այսպիսով կհամոզի Հըզբոլլահին հրաժարվել իր զենքերից:

Այժմ սուննիները/դրուզները եւ մյուս քրիստոնեական կուսակցությունը սկսեցին քննադատել Հւզբոլլահին, մինչդեռ Ազատ հայրենասիրական շարժումը կրքոտ պաշտպանում էր այն: Այսպիսով, դե ֆակտո ստատուս քվոն պահպանվեց, եւ լիբանանյան Հիզբոլլահի, եւ պաղեստինյան ճամբարները պահեցին են իրենց զենքերը։ Այս ամենը լիբանանյան փոխզիջումային խաղի տիպիկ մասն է, «Մարտի 14-ը» խորհրդարանում 72 անդամներ ուներ, իսկ 56-ի «Մարտի 8»-ը, սակայն Հըզբոլլահը խոչընդոտեց բնական ժողովրդավարական գործընթացին, մեծամասնությունը չհամարձակվեց նախագահ ընտրել, դարձյալ տիրեց «ոչ ոք պարտական չէ» սկզբունքը: Ձեւավորվեցին «ազգային միասնության կառավարություններ», որտեղ կառավարությունը չէր կարող կողմնորոշվել, քանի որ կառավարության մի մասը դեմ էր որոշումներին, իսկ Լիբանանի կառավարությունը միշտ խուսափում էր ներքին առճակատումից: Արդյունքում՝ երկրի գործադիր, օրենսդիր եւ դատական հաստատութիւնները կաթվածահար եղան, երկու անգամ՝ Լիբանանը տարիներ շարունակ չէր համարձակվում նախագահ ընտրել, եւ յուրաքանչյուր կառավարության ձեւավորումը ամիսներ պահանջեց՝ «ազգային հավասարակշռության հավասարումը պահպանելու համար»: Կոռուպցիան իր գագաթնակետին էր, Հըզբուլայի դաշնակիցները երբեք չէին վախենում պատասխանատվության ենթարկվելուց, քանի որ նրանք վայելում էին Հըզբուլայի պաշտպանությունը, փոխարենը, ուժերը, ովքեր պնդում էին, որ պահանջում են զինաթափումը, հարմար գտան իրավիճակը, քանի որ նրանք շարունակել իրենց կոռուպցիան եւ դրա համար մեղադրել պետությունը կաթվածահար անող «Հըզբուլային»:

Այսպիսով, ստեղծվեց հավասարություն, կողմերի մեծ մասը խրվել էր կոռուպցիայի մեց, կողմերից ոչ մեկը չի կարող պատասխանատվության ենթարկել մյուս կողմին, դրան ավելացվեց համայնքային ծայրահեղականությունը: Ի հավելումն այս բոլոր խնդիրների՝ Լիբանանը ողջունեց ավելի քան 2 միլիոն սիրիացիների, ինչը հսկայական թիվ է 4 միլիոն լիբանանցիներով եւ հարյուր հազարավոր պաղեստինցիներով երկրի համար, որը գտնվում է 10, 452 քառակուսի տարածքով (կարծում եմ՝ Թուրքիան ինքն է, 80 միլիոն երկիր ընդունել է ընդամենը 1 միլիոն), Հըզբուլլահը որոշեց գնալ եւ կռվել սիրիական ռեժիմի հետ եւ այսօր արաբական ծոցի երկրները բոյկոտել են Լիբանանը տնտեսապես:

Լիբանանն ուներ հսկայական ներքին եւ արտաքին պարտք

80 միլիարդ էր պարտքը մի երկրի համար, որը չունի գյուղատնտեսություն, արդյունաբերություն, առեւտուր, արտահանում, մի երկիր, որը միայն ներմուծում է եւ ապավինում է միայն ծառայություններին եւ զբոսաշրջությանը (որը կանգ առավ ծոցի երկրների բոյկոտի արդյունքում), հիմա կա այս տեսությունը, որ լիբանանյան պետական ֆինանսները ցամաքել են, եւ նա լիբանանյան բանկերին խնդրեց իրեն դարձյալ պարտք տալ, տեսականորեն լիբանանյան բանկերը հայտնի էին որպես շատ ապահով, իսկ Կենտրոնական բանկը բոլորին վստահեցրեց, թե ցանկացած բանկ սնանկանալու դեպքում Լիբանանի Կենտրոնական բանկը ծածկում է ավանդատուների վնասները: Բայց, ինչպես երեւում է, Լիբանանը, որը միշտ նախընտրում է հետաձգել իր խնդիրները, հայտարարեց, որ ավանդատուներին բարձր տոկոսներ կտա, եւ շատ. մարդիկ նույնիսկ դրսից ավանդ դրեցին Լիբանանում: Լիբանանը, որը սովոր է հետաձգել իր խնդիրները, մինչեւ ինչ-որ բան հայտնվի, դրսից ֆինանսական վարկեր էին ակնկալում, Cedre կոնֆերանսում ասվեց այդ մասին, բայց միայն այս անգամ նրանց բախտը ավարտվեց, անգամ համաժողովը Լիբանանին ոչ մի լումա չտվեց: Խաղը, ինչպես երեւում է, բացահայտվեց, երբ լիբանանցի ավանդատուները բանկից որոշ գումար խնդրեցին, չկար, քանի որ լիբանանյան բանկերը կամ Կենտրոնական բանկը իրենց գումարները որպես փոխառություն էին տվել կառավարությանը, որը սնանկացավ…

Հիմա այս ամենը վերլուծություն է, հանելուկ եւ առեղծված, այն, ինչ մենք գիտենք, այն է, որ հանկարծ 2019 թվականին լիբանանցիների ողջ կյանքի խնայողությունները վերացան, եւ դոլարը, որը հավասար էր 1515 լիբանանյան ֆունտի, սկսեց անկաշկանդ թանկանալ, մինչեւ վերջերս հասավ 100.000-ի: Ինձ համար իսկապես տարօրինակ է այն փաստը, որ տասնյակ հազարավոր լիբանանցիներ սկսեցին խաղաղ հեղափոխություն իշխող դասակարգի դեմ, այդ նույն իշխող դասը կարողացավ մոտ 100 աթոռ ստանալ խորհրդարանում 2022 թվականի ընտրություններում:

Այն, ինչ տեսանք անցյալ շաբաթ եւ այսօր, իմ ակնկալիքով, միայն սկիզբն է այն ամենի, ինչին մենք շարունակելու ենք ականատես լինել Լիբանանում, այս անգամ այն պատճառով, որ պաշտոնաթող զինվորականները բողոքել են, քանի որ պետությունը ցանկանում է նրանց թոշակը տալ՝ հաշվելով 1 դոլարը 63 000, մինչդեռ պահանջում են դոլարը հաշվել 28 000: Եզրափակելով, ես ուզում եմ ասել, որ սա համազգային մոտեցման արդյունք է, որը ձգձգում է խիզախությունը ազգերի խնդիրներով զբաղվելու, հետաձգումը հանգեցրեց միայն ավելի խոր խնդիրների այն առաջնորդների համար, ովքեր միշտ հույս ունեն, որ ինչ-որ բան կհայտնվի, փոխանակ կենտրոնանալու կառուցելու իրենց ազգային պետականությունը:

Սա արդյունքն է մի ազգի, որտեղ նրա ղեկավարների մեծ մասը հույսը դնում է օտարի վրա՝ ազգային անկեղծ միաբանության կոնսենսուսի եւ համերաշխության փոխարեն։

Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ

Լիբանանահայ բլոգեր

«Առավոտ» օրաթերթ
01.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930