Փաստաբաններն արձագանքել են այսօր Կասկադում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին
Հայկ Ալումյանի ֆեյսբուքյան գրառումը
Ալեն Սիմոնյանը թքել է քաղաքացու դեմքին, իր թիկնապահների միջոցով (ում մենք ենք աշխատավարձ վճարում) նախապես նրան զրկելով դիմադրելու հնարավորությունից։ Հատուկ այսպիսի դեպքերի համար կա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1-րդ հոդվածը, որի 7-րդ մասում ասված է․
7.Վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`
Կարդացեք նաև
1) հրապարակայնորեն ներողություն խնդրել: Ներողություն խնդրելու ձևը սահմանում է դատարանը.
․․․
3) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 3000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը
Ոստիկանությունը պարտավոր էր ձերբակալել ոչ թե քաղաքացուն, այլ Ալեն Սիմոնյանին՝ խուլիգանություն կատարելու կասկածով։ Սակայն քանի որ ոստիկանությունը քաղաքական իշխանության 100%-անոց ազդեցության տակ է՝ ենթադրյալ հանցագործին ոչինչ չեն արել, իսկ տուժողին բռնել-բեման են ենթարկել։
Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր Կասկադում մի երիասարդ Ալեն Սիմոնյանին անվանել է դավաճան: Սիմոնյանի թիկնապահները բռնել են երիտասարդի ձեռքերը, իսկ նա հայհոյել է երիտասարդին և ԹՔԵԼ նրա դեմքին:
ՀՀ քրեական օրենսգրքի 297 հոդված. «Խուլիգանությունը՝ հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով (…)»:
Իրավաբանականի առաջին կուրսի ուսանողը կարող է փաստել, որ հասարակական վայրում ուրիշի դեմքին թքելը խուլիգանության դասագրքային օրինակ է, բայց ոստիկանություն է տարվել ոչ թե Ալեն Սիմոնյանը, այլ այդ երիտասարդը:
Բան չկա ասելու: