Լրահոս
Օրվա լրահոսը

Ես իմ ժողովրդի հետ հեղափոխություն արած, պատերազմ տեսած, հաղթանակ ու պարտություն ճաշակած երևանցի տղա եմ․ Ալեն Սիմոնյան

Ապրիլ 02,2023 23:18

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր մի դեպք տեղի ունեցավ, որի շուրջ շատերը փորձեցին ձեռքերը տաքացնել: Է՛լ 30-40 անվտանգության աշխատակից, է՛լ բռնանալ, է՛լ իմ դուխից խոսալ, է՛լ տեղի ունեցածին գնահատական տալ: Ինչքան «հին մեռել» կար և վերակենդանանալու հույս ունեցող ճամբարափոխ՝ շանսը բաց չթողեց իր հեղինակավոր կարծիքն ասելու: Իզուր:

Նախ միշտ, անկախ իմ դիրքից, թե՛ քաղաքապետարանում, թե՛ փողոցային պայքարում, թե՛ հետագայում, կարծես առիթ չեմ տվել մտածելու, որ ինձ պետք է պաշտոն կամ անվտանգություն, որ իմ ասելիքն ասեմ կամ անեմ: Դրա ապացույցները շատ են: Ինչ վերաբերում է օտարերկրացի այդ դաշնակցականի տղուն, ով հպարտանում է, որ ՀՀ ԱԺ նախագահ է տեսել շատ մոտիկից, ասեմ, որ երիտասարդն առաջին անգամ չէ, որ վիրավորանք է հնչեցնում. առաջին անգամ մեկ ամիս առաջ արհամարհեցի, երկրորդ անգամ, բնական է, իր խոսքի ազատությանը և վիրավորանքին հակադրեցի իմ կարծիքը իր մասին, իմ ազատությունը, հետո ինքը մտավ ՖԲ եթեր և պատմեց կատարվածը:

Ու միշտ տենց է լինելու, բնական է, որ մարդկանց զուգարաններում չեն ծեծելու, ինչպես դաշնակցական Պողոս Պողոսյանին՝ «պրիվետ Ռոբ» ասելու համար, կամ մարդկանց վրա դալաններում չեն հարձակվելու, ինչպես Սերժի ժամանակ, մեր պատգամավորները ՀՀԿ-ի ժամանակվա թիկնազորները չունեն, որ մեկը մտածի, թե կարա խփի ու հետո երկար վազի, և բնական է, որ ես 30-40 անվտանգության աշխատկից չունեմ, բայց մի բան «ականջներիդ օղ արեք», որ ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու։ ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան:

Հա, մի բան էլ, ինչպես հիմա եք վազելով մեզ խփում կամ վիրավորում, փախնում, հետո եթեր մտնում, լուսանկարվում կամ ֆեյք էջերով վիրավորանքներ գրում, այնպես էլ հետո եք վազելու, գուցե շատ ավելի արագ, դա է ձեր տեսակը, իսկ ես իմ ժողովրդի հետ հեղափոխություն արած, պատերազմ տեսած, հաղթանակ ու պարտություն ճաշակած երևանցի տղա եմ, ումից դուք միշտ փախչելու եք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    դեհ հասկացանք, կիրակի օր է… սակայն շատոնց է, որ այլեւս փողոցի գործիչ չես… ուրեմն, քո պաշտօնը ի մտի ունենալով, մի քանի բաժակ խմելուց յետոյ, գոնէ տունիդ մէջ մնա… իսկ հիմա, կոպիտ սխալը կատարելէ ետք, ջանա դեռ աւելի՝ «չխրիլ»… բացի եթէ կ’ուզես որ միայն ապուշները քեզ յարգեն…

  2. Mika says:

    Բարի խորհուրդ։ Քրեակատարողական հիմնարկները կարգի բերեք, որովհետև ապագա կա և դա է ձեր ապագան, երկար տարիներով ՔԿՀ ի բնակիչ դառնալը։ Իսկ քրեական օրենսգիրքը դու ճոխ կերպով եք ոտնահարել, հոդվածների մի փունջ կա ֆինանսական չարաշահումներից մինչև խուլիգանություն։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930