ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը
2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմը մեր ժողովրդի` առայժմ վերջին հաղթանակն է: Նոր հաղթանակներ կրկին լինելու են, բայց մինչ այդ մենք պետք է այլ հարցերում հաղթանակներ ու ձեռքբերումներ ունենանք`
1. Ներքաղաքական դաշտում տարատեսակ դավաճանների իշխանությունից ազատվելով ու ստրկամտությունը մերժելով:
2. Արցախի մնացյալ մասի և Հայաստանի անվտանգությունն անխոցելի դարձնելով:
3. Տնտեսության մեջ առաջանցիկ աճով, արտադրական նոր հզորություններ և շուկաներ ստեղծելով:
4. Ազգային դաստիարակությամբ ու ազգային ավանդական արժեքներն ամրապնդելով:
5. Կրթական համակարգն ու բովանդակությունը որակապես փոխելով:
6. Բարձր տեխնոլոգիական զարգացվածությամբ, հագեցվածությամբ ու հմտություններով նոր որակի Զինուժ և պաշտպանական համակարգ ստեղծելով:
7. Գիտա-տեխնիկական նվաճումներով:
8. Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնական բռունցք ձևավորելով:
9. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերի արժևորմամբ ու քրիստոնեական հավատքի ուժը վերականգնելով:
10. Իրական արժեքների ու փոխադարձ հարգանքի վրա հենված ժողովրդավարությամբ:
11. Ամուր և անսասան ընտանիքների վրա կառուցված հասարակություն ձևավորելով:
12. Ազգային արժանապատվության ու սեփական պետության անփոխարինելիության գիտակցումով:
13. Հայրենադարձությամբ ժողովրդագրական պատկերը փոխելով:
14. Սոցիալական արդարությամբ, միմյանց նկատմամբ սոցիալական պատասխանատվությամբ և պետական հոգածությամբ:
15. Կեղծիքը, սուտը, փարիսեցիությունը մերժող տեղեկատվական ու քաղաքացիական նորմերով:
16. Զգայուն և ամուր անվտանգային հիմքեր ունեցող պետական ինստիտուտներով:
17. Օտարածին և խորթ «արժեքների» քարոզչության նկատմամբ անհանդուրժողականությամբ:
18. Պետական և քաղաքական կառավարման համակարգերի գաղափարական ինքնամաքրմամբ ու պրոֆեսիոնալիզմի կանոնների պահպանմամբ:
19. Հանրային առողջությունն ու երիտասարդների վարքը աղավաղող, վնասակար սովորույթներն ու անթույլատրելի երևույթներն արմատախիլ անելով:
20. Մեր Հայրենիքը, Պետությունն ու Միմյանց սիրելով:
Այս ամենը լինելու են մեր նոր հաղթանակների գրավականն ու պետականության հավերժության երաշխիքները: Աշխարհում հայ տեսակին կրկին հարգելու և գնահատելու են: