Լրահոս
Օրվա լրահոսը

Սիսիան համայնքի ավագանու 21 անդամի մանդատների հասցեատերերը հայտնի են

Ապրիլ 02,2023 20:35

Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կիրակի՝ ապրիլի 2-ին կայացած արտահերթ նիստում  ամփոփել է մարտի 26-ին կայացած Սիսիան համայնքի ավագանու ընտրության արդյունքները։

Եվ այսպես, քվեարկության իրավունք ունեցող 22880 ընտրողից մասնակցել է  11 354-ը։ Առաջադրված ուժերից՝ «Քաղաքացու որոշում»-ը ստացել է 1440 քվե, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ 2553, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը» ՝ 7332 քվե։ 27 քվեաթերթիկ համարվել է անվավեր։

Սիսիանի ավագանու կազմը բաղկացած է 21 անդամից  եւ ըստ քվեարկության արդյունքների՝ «Քաղաքացիական պայմանագրին» բաժին ընկավ 13 մանդատ, ՀՀԿ-ին՝ 5, իսկ «Քաղաքացու որոշում»-ը ստացավ 3 մանդատ։

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 63 հոգանոց ընտրացուցակը գլխավորում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը։

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ընտրացուցակում 30 թեկնածու է, ընտրացուցակի առաջին համարը բանկերից մեկի Սիսիանի մասնաճյուղի կառավարիչ Ավագ Ասատրյանն է, իսկ Հանրապետականի 32 հոգանոց ցուցակը գլխավորում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության «Տաթեւ» մասնաճյուղի Սիսիանի ցանցի պետ Ջիվան Մարգարյանը։

Առաջիկա շաբաթ, թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով թեկնածուները կարող են ներկայացնել ինքնաբացարկի դիմումներ, որից հետո հանձնաժողովն ավագանու ընտրված անդամներին կբաշխի մանդատները։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930