«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը
Երևանի կենտրոնում, օրը ցերեկով, քաղաքացիների, մայրաքաղաքի հյուրերի ներկայությամբ, ԱԺ նախագահը թքում է քաղաքացու վրա՝ թիկնապահների աջակցությամբ։
Երևանը սիրելը ժապավեններ կտրտել չէ, այլ նախ և առաջ պետք է ունենալ տարրական հարգանք Երևանի, երևանցու, երևանյան միջավայրի նկատմամբ, որը որևէ տեղ գրված չէ։
Արարքը անարգանք և խուլիգանության դրսևորում է Ազգային ժողովի, պետության նկատմամբ։
Պաշտոնը հավերժ չէ, մեկ օր առանց թիկնազորի եք փողոց դուրս գալու։ Պատրաստ եղեք այդ օրերին էլ քաղաքացիների հանդիպելու։
Նման միջադեպերը ամրապնդում են այն իրողությունը, թե ինչքան է գործող իշխանությունը իրեն հեռացրել հայրենիքից, քաղաքից, քաղաքացուց։
Դաշնակցականին, իրմէ երկու անգամ մեծ, երեք հատ գոմէշներ ձեռքերը պիտի բռնեն, որպէսզի գոմէշապետը, քաջաբար, վրան թքնէ:
Եւ այս առիթը շահագործելով, հերոսաբար մեյտան պիտի իջնեն այլազան կարծեցեալ «ընդդիմադիրներ». որոնցմէ ոմանք, նոյնիսկ ծանօթ հակադաշնակցականներ են: