ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը
Լրատվամիջոցներով իմ դեմ կեղծ տեղեկություն և զրպարտություն տարածելու վերաբերյալ դատարանում տարած հերթական հաղթանակն Է սա:
Թե բա ես իբր բուքմեյքերական ընկերությունից գումար եմ ստացել: Այ հիմա դատարանի վճռով Գ.Ս. -ից հոգուտ ինձ կբռնագանձվի բավական մեծ գումար:
Նաև հրապարակայնորեն պարտավոր է հերքել:
Շուրջ 10 հայց էլ այս պահին դատարանում է: Իմ մասին լուրջ դեմքի արտահայտությունով ստեր, հեքիաթներ և բամբասանքներ հրապարակելիս՝ հիշեք, որ ես դրանք չեմ հանդուրժելու:
Լեհ ուղեկցողն իրեն պահում էր արիստոկրատավարի, ոչ ոքի վրա ուշադրություն չէր դարձնում և զվարճանում էր նրանով, որ խնչում էր հատակին, շատ հմտորեն օգտագործելով աջ ձեռքի բութ մատը, ապա, մտազբաղ, հրացանի կոթով խլինքը դեսուդեն էր քսմսում, հետո կեղտոտված կոթը մաքրում շալվարին քսելով, միաժամանակ անդադար քրթմնջալով, «Սո՜ւրբ կույս» ։
— Քեզ մի տեսակ չի հաջողվում, — ասաց նրան Շվեյկը։— Բոիշչեում, նկուղային բնակարանում, մի ավլող էր ապրում, անունը Միխաչեկ։ Նա մեկ-մեկ խնչում էր լուսամուտի ապակու վրա և այնպես վարպետորեն քսմսում, որ uտացվում էր այն պատկերը, թե ինչպես Լիբուշան Պրագային փառք է գուշակում։ Ամեն մի պատկերի համար նա կնոջից այնպիսի պետական թոշակ էր սատանում, որ շարունակ ման էր գալիս քիթ ու մռութն ուռած։ Սակայն այդ զբաղմունքից նա ձեռք չքաշեց և շարունակում էր կատարելագործվել։ Ճիշտ է, դա նրա միակ զվարճությունն էր։
Յարոսլավ Հաշեկ, Քաջարի զինվոր Շվեյկի արկածները
Ալիևը քո ասած լուրջ դեմքի արտահայտությամբ ձեր թիմի ղեկավարի հասցեին նսեմացնող հայտարարություններ է անում, իսկ ադրբեջանական մեդիան էլ օրհնում է ձեր թիմին, որ ձեր իշխանության պարագայում իրենք հասան իրենց երազանքին, որը տասնամյակներով չէր ստացվում: Հիմա նրանք ճիշտ են ասու՞մ, թե սուտ: Եթե սուտ են ասում, կարող ե՞ս ախրանայիդ ասես, որ բռնի Ալիևի թևերից ու դու էլ թքես նրա աչքին, թե՞ դու միայն հայերի աչքի մեջ ես կարողանում թքել: Զգույշ մնա, Հայաստանում հաճախ հանդիպակաց քամիներ են լինում և թքածդ զանգվածը քո երեսին կհայտնվի: Ժողովուրդն էլ որ միանա, վիճակդ կծանրանա: