Սուրբ Հարության տոնից` Զատկից մեկ շաբաթ առաջ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Լուսանկարներում Ծաղկազարդի տոնն է Իջևան քաղաքի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու բակում: Եկեղեցում առավոտյան մատուցվել է Սուրբ Պատարագ և կատարվել երեխաների օրհնության կարգ:
Ծաղկազարդի օրը եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է հանդիսավոր ժամերգություն, ապա անդաստան, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին:
Կարդացեք նաև
Ավետարանական այս դրվագը յուրաքանչյուրին հիշեցնում է Քրիստոսի գալստյան մասին` խրատելով ապրել այնպես, որ արժանի լինեն Տիրոջ առջև կանգնելու և բացականչելու. «Օվսաննա, օրհնյալ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով»:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ