Լրահոս
Օրվա լրահոսը

2002 թ. ապրիլի 2-ին «Ա1+»-ին եթերում փոխարինեց սեւ խշշոցը․ «Ա1+»

Ապրիլ 02,2023 10:38

«Ա1+» – 2002 թ. ապրիլի 2-ին եթերազրկվեց այդ պահին ամենաբարձր վարկանիշ ունեցող անկախ հեռուստաընկերությունը։ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումից ժամեր անց՝ ուղիղ կեսգիշերին «Ա1+»-ին եթերում փոխարինեց սեւ խշշոցը։

Հեռուստեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նիստից ժամեր առաջ օդանավակայանում գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն անցյալով էր խոսում «Ա1+»-ի մասին՝ կանխատեսելով՝ գործը հասնելու է դատարան։

«Ա1+»-ի եթերազրկումը փողոց էր դուրս բերել բազմաթիվ քաղաքացիների, որոնք համարում էին` վստահելի հեռուստաընկերության եթերազրկմամբ ոտնահարվում է տեղեկատվություն ստանալու իրենց իրավունքը։

Տարիներ շարունակ «Ա1+»-ը փորձել է դատական կարգով վերականգնել իր խախտված իրավունքները՝ հասնելով մինչեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։ 2008թ.-ին Եվրադատարանը արձանագրեց՝ խախտվել է խոսքի
ազատության իրավունքը։ «Ա1+»-ը թե՛ նախկին, թե՛ գործող իշխանությունների օրոք մասնակցեց տասնյակից ավելի մրցույթների, բայց վերադառնալու հնարավորություն այդպես էլ չստացավ։

«Ա1+»-ը դեռ դատական գործընթացների մեջ է։ Մոտ մեկ ամիս առաջ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել «Ա1+»-ի հիմնադրի բողոքը։

Թե՛ առաջին, թե՛ վերաքննիչ վարչական դատարանը մերժել էին «Ա1+»-ին, որը պահանջում է առ ոչինչ ճանաչել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2003 թ․ որոշումները։ «Ա1+»-ը գտնում է, որ արտոնագիր չի ստացել խտրականության արդյունքում։ Ժամանակին ՀՌԱՀ-ը հարված է հասցրել նաեւ «Ա1+»-ի բարի համբավին՝ ներկայացված առաջարկը համարելով որպես «թույլիկ», ու կապուղի տրամադրել ոչ թե կայացած հեռուստաընկերությանը, այլեւ դեռեւս թղթի վրա գործող ընկերություններին։

Հիշեցնենք՝ «Ա1+»-ը եթերազրկվել է, բայց գեթ մեկ օր չի փակվել։ Իսկ հեռուստըանկերության կարգախոսը 32 տարի մնում է անփոփոխ՝ «Դիտեք մեզ, ճանաչեք Ձեզ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930