Այսօր UWC Դիլիջանի միջազգային դպրոցում տեղի ունեցավ Սամսունգի ինովացիոն կամպուսի առաջին սաների ավարտական արարողությունը: Սամսունգի ինովացիոն կամպուսը Սամսունգ Էլեկտրոնիքսի կրթական ծրագրերից է, որը Հայաստանում իրականացվում է UWC Դիլիջանի միջազգային դպրոցում:
Երևանից, Գյումրիից, Վանաձորից և Հայաստանի այլ համայնքներից 40 սան մասնակցել են ուսումնական ծրագրին: Կամպուսի նպատակն է նպաստել Հայաստանի զարգացմանը կրթության միջոցով՝ երիտասարդներին օժտելով ՏՀՏ գիտելիքներով եւ հմտություններով, բարելավելով նրանց թվային գրագիտությունը եւ սովորելու կարողությունները, զարգացնելով ստեղծարարությունը:
Կարդացեք նաև
Սաների ավարտական միջոցառմանը ներկա էին նաև Սամսունգ Էլեկտրոնիքսի ԱՊՀ տարածաշրջանի գլխամասային գրասենյակի ավագ խորհրդատու Դեյ Հյու Կիմը, UWC Դիլիջանի համահիմնադիր և կառավարման խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը և այլ հյուրեր:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ