ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ու ՀՀ քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությունում։ Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Նա հայտնել է, որ խուզարկությունները տեղի են ունենում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, ավելի ուշ Քննչական կոմիտեն հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ:
Նշենք, որ տարածված տեղեկությունների համաձայն՝ խուզարկությունները պայմանավորված են ստվերային շրջանառության մասին փոխանցված ինֆորմացիայով։