Ալբանիայի Դյուրես քաղաքում այսօր ավարտվեց ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը։ Եզրափակիչ օրը Հայաստանից պայքարի մեջ մտավ +102 կգ քաշային Գագիկ Մկրտչյանը եւ երկամարտի 313 կիլոգրամ արդյունքով դարձավ այս տարիքային խմբի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։
Մեր մարզիկը նաեւ մեկական փոքր բրոնզ եւ արծաթ նվաճեց առանձին վարժություններում, համապատասխանաբար, պոկումում ցույց տալով 139 կգ, հրումում՝ 174 կգ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ