Մարտի 31-ին կայացել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրի հանձնաժողովի հերթական նիստը:
Հեռավար նիստին մասնակցել են Քաղաքաշինության կոմիտեի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Շիրակի և Լոռու մարզպետարանների, Գյումրիի, Վանաձորի և Ստեփանավանի համայնքապետարանների պատասխանատուները: Քննարկվել են պետական աջակցության ծրագրի շրջանակներում Շիրակ և Լոռի մարզերի բնակավայրերում բնակապահովման իրավունքը դատական կարգով վերականգնած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հետ կապված հարցեր:
ՀՀ քաղաքաշինության կոմիտե