Ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունն Ալբանիայի Դյուրես քաղաքում այսօր ավարտվում է: Հայաստանից պայքարի մեջ մնացել է ընդամենը մեկ մասնակից՝ +102 կգ քաշային Գագիկ Մկրտչյանը: Իսկ երեկ մենք հերթական մեդալները նվաճեցինք:
Աղջիկների պայքարում 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում՝ 98, հրումում՝ 123 եւ երկամարտում՝ 221 կգ արդյունքով նվաճեց մեկ մեծ եւ երկու փոքր բրոնզե մեդալ:
Ավելի վաղ Ռուստամ Սահրադյանը 102 կգ քաշային տղաների պայքարում ցույց էր տվել 293 (133+160) կգ արդյունք:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ