Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, համաձայն ՀՀ դատախազության մասին օրենքի, պաշտոնական կայքէջում հրապարակել է Դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը, որում ներառված են նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկությունները, վիճակագրական տվյալները, համեմատական վերլուծություններն ու եզրահանգումները:
Դատախազությունը 2023 թվականի մարտի 31-ին հրապարակել է նաև Հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդումը՝ վիճակագրական տվյալները, համեմատական վերլուծություններն ու եզրահանգումները:
Հրապարակվել են նաև կոռուպցիոն բնույթի հանցագործությունների և Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության 2022 թվականի աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունները:
Հաղորդման մեջ ներառված թեմաների շրջանակն ընդգրկում է Հայաստանում հանցավորության վիճակի, կոռուպցիայի դեմ պայքարի, պետական շահերի պաշտպանության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, վարույթների (գործերի) քննության ժամկետների և մի շարք այլ ուղղություններով կատարված աշխատանքները:
Հաղորդման մեջ ներառված վիճակագրությունը, արձանագրված խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ կատարված աշխատանքը, վերլուծությունն ու եզրահանգումները կարող են օգտակար լինել ինչպես Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, այնպես էլ ոլորտում մասնագիտական գործունեություն իրականացնող տեսաբանների, պրակտիկների, լրագրողների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և Հայաստանի Հանրապետության քրեական քաղաքականության նկատմամբ հետաքրքություն ունեցող անձանց համար:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ