ՀՀ արդարադատության նախարարի հրամանով «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ Արման Մելքոնյանը տեղափոխվել եւ նշանակվել է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ։ Այս մասին Aravot.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կայքից։
44-ամյա գնդապետ Արման Մելքոնյանը մինչեւ քրեակատարողական ոլորտ տեղափոխվելը աշխատել է ոստիկանությունում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ։ 2019թ․-ի օգոստոսի 7-ին էր նշանակվել «Արթիկ» ՔԿՀ-ի պետ։ Մինչ նշանակումը ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի պետն էր։
Ի դեպ, ըստ Aravot.am-ի աղբյուրների, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում Արման Մելքոնյանը բավականին աշխատանք է տարել՝ կարգավորելով միջանձնային փոխհարաբերությունները։ Նույնիսկ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձինք դժգոհ չեն եղել նրա աշխատանքից։
Արման Մելքոնյանը Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանի որդին է։
Իսկ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունները ժամանակավոր կատարող է նշանակվել Խաչիկ Հարությունյանը։
Կարդացեք նաև
Արման Մելքոնյանի լուսանկարը՝ քրեակատարողական ծառայության կայքից
Արմեն ԴԱՎԹՅԱՆ