Ինչպես տեղեկացանք Հայաստանի գրողների միությունից` այս տարի մանկապատանեկան գրքի շաբաթի մեկնարկը տրվեց Լճաշենի Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում։
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն այդ առիթով ՀԳՄ պատվիրակության հետ այցելել է տվյալ դպրոց, մասնակցել աշակերտների մասնակցությամբ կազմակերպված միջոցառմանը։
Միջոցառմանը ներկա էին «Ծիծեռնակ» ամսագրի գլխավոր խմբագիր, մանկագիր Անուշ Վարդանյանը, մանկագիր Սաթենիկ Ղազարյանը, ՀԳՄ Կոտայքի մարզային բաժանմունքի ղեկավար, բանաստեղծ Հակոբ Հարությունը, մանկագիր Զեմֆիրա Մկրտչյանը, Սուրեն Դավթյանը։
Միջոցառումն ուղեկցվեց ելույթներով, ասմունքով, մանկական ստեղծագործությունների ընթերցմամբ։
Կարդացեք նաև
Մեզ հետ զրույցում ՀԳՄ նախագահը նշեց, որ շաբաթվա ընթացքում` Հայաստանի մարզերում և մայրաքաղաքում կլինեն գրական հանդիպումներ հայ գրողների և մանկագիրների հետ: Իսկ «Մանկապատանեկան գրքի շաբաթի» փակումը տեղի կունենա ապրիլի 7-ին` Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ