Հրապարակվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը Վլադիմիր Վարդանյանին հարվածներ հասցնելուց հետո փախչում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱԺ պետաիրավական հանձնաժողովում՝ փակ քննարկման ժամանակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել էր հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածներ հասցրել նրան, ինչից հետո փախել էր այդ սենյակից և թաքնվել ԱԺ շենքի կանանց սանհանգույցում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Կարդացեք նաև
«Երկիր»-ի խմբագիր Վահե Սարգսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Քիչ առաջ հավաստի աղբյուրի լրատվականը տարածել է Մհեր Սահակյանին վարկաբեկելու նպատակ հետապնդող տեսանյութ։
Տեսանյութն ակնհայտորեն մոնտաժված է, որտեղ ներկայացված են ժամանակագրորեն միմյանց հակասող կադրեր։
Այսպես, ըստ տեսանյութի, դեպքը տեղի է ունեցել 11։15-ին։ Հաջորդ կադրում երևում է վազող մարդու կադր ժամը 11։08-ին, իսկ ահա երրորդ կադրում պատկերված են ԱԺ միջացքները ժամը 11։25 րոպեին։
Հիշատակության արժանի է հատուկ պահպանվող պետական շենքի ներքին տեսագրությունների հայտնվելը հավաստի աղբյուրի լրատվականում։
Ինչևէ, հիմա էլ վահագնալեքսանյանները և տարոնչախոյանները մեզ ուզում են համոզել, որ Մհեր Սահակյանը ԱԺ միջանցքներում «վազել է» շուրջ 17 րոպե։
Քանի կար, ասում էին «թաքնվել է զուգարանում», հիմա էլ ասում են`«վազելով փախել է»՝ հերքելով զուգարանում թաքնվելը։
Հասկանում ենք` հարվածը ծանր է եղել և ցավոտ»։