«Sputnik Արմենիա». Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի երկու խախտում, տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Խաղաղապահները երեք երթուղիներով պարեկություն են իրականացրել Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում։
Խաղաղապահները նաև Հայաստանից Ստեփանակերտ են ուղեկցել մարդասիրական բեռներով ևս մեկ ավտոշարասյուն։