44-օրյա պատերազմում նահատակված զինվորի մայր Նաիրա Մելիքյանը, որ մյուս զոհվածների ծնողների հետ մեկնել է Սյունիք, ուղիղ միացմամբ պատմեց․ «Վերջապես հասանք Սյունիք։ Հիմա մեր անցակետի մոտ ենք։ Շատ վատ եղանակ է։ Ճանապարհը ահավոր էր, շատ ուժեղ մառախուղ։ Եկել, հասել ենք այստեղ։ Մեզ, իհարկե, անմիջապես դիմավորեցին ոստիկանական ուժերը եւ որեւէ պարագայում թույլ չտվեցին առաջ գնալ։ Ասում են, որ ձեր անվտանգությունը մեր համար խիստ կարեւոր է։ Այստեղ ասացին, որ թուրքերը գիշերը հինգ կիլոմետր առաջ են եկել։ Ընդ որում, եկել են առանց մեկ կրակոցի։ Մեր անցակետը գիշերվա ընթացքում տեղափոխել են։ Տեսնում ենք նաեւ, որ այստեղ ինչ-որ ճանապարհ է կառուցվում։ Ասում են, որ հետո այդտեղով է անցնելու սահմանը։ Այսինքն, ինչ մնացել է այն կողմում, սրանք առանց մեկ կրակոցի ըստ էության, հանձնելու են»։
Ուղիղ եթերի ժամանակ ծնողներին մոտեցան ԵՄ դիտորդները, որոնք նրանց հետ զրույցում ասացին․ «Մենք դիտարկում ենք, զեկուցում ենք ԵՄ-ին, թե ինչպիսին է իրավիճակը գետնի վրա, թե ինչպես է իրավիճակն ազդում բնակչության վրա, սա է մեր օրակարգը»։ ԵՄ քաղաքացիական դիտորդ նաեւ ցավակցություն հայտնեց Նաիրա Մելիքյանին՝ իր որդու զոհվելու կապակցությամբ։
Շարունակելով ուղիղ եթերը՝ Նաիրա Մելիքյանը մեկ անգամ եւս հաստատեց, որ գիշերը ադրբեջանցիները առանց մեկ կրակոցի հինգ կիլոմետր եկել են առաջ, մեր ոստիկանական ուժերի տեղակայման կետը տեղափոխել են եւ այդ պահին իրենց գտնվելու վայրը դարձել է նոր անցակետը։ «Եվ այսպես, քայլ առ քայլ Ադրբեջանը արդեն գրավում է Հայաստանի մեր ինքնիշխան տարածքը։ Գալու ճանապարհին մենք տեսանք բազմաթիվ ավտոբուսներ, որոնցով զինծառայողներին իջեցնում էին դիրքերից եւ տանում Երեւան։ Այսինքն, պայմանավորվել են, որ եթե չեք ուզում, որ թուրքը վարչապետի հետ միասին ձեզ մորթի, եկեք, ինչպես ասում են, բաշխենք ձեզ ձեր կյանքը, դուք էլ մեզ նվեր տվեք ձեր հողը։ Բայց մենք մի քանի ամսից կամ շատ կարճ ժամանակ անց կգանք, կհասնենք Երեւան ու բոլորիդ կմորթենք։ Գնացեք, մի երկու ամիս էլ ապրեք ու ուրախացեք։
Հիմա սա է վիճակը։ Եվ այո, Ալիեւը ինչ-որ տեղ ճիշտ է, եթե ասում է, որ ճանապարհը բաց է, որ ճանապարհը փակել են հայերը։ Որովհետեւ հիմա մեզ այստեղ չեն թողնում, որ մենք գնանք առաջ եւ ճշտենք՝ ճանապարհը բա՞ց է, փա՞կ է։ Ու մեզ թույլ չեն տալիս մեր հայկական ուժերը։ Ես այս ամենը ասում եմ, որ դուք՝ ժողովուրդ, մտածելու բան ունենաք, եզրակացություններ անեք ու զարթնեք»,-ասաց տիկին Մելիքյանը։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ախր հասկանում եք չէ որ հենց մեր զինվորները և ոստիկաններն են արգելում, որ չընկնեք գերի․․․ հետո՞ ինչքան կարելի է շահարկել ու շահարկել