Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող հատվածը կցորդիչով բեռնատարների համար փակ է:
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են:
Սյունիքի մարզում (բացի Մեղրի քաղաքից), Շիրակի մարզում (բացի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններից), Գեղարքունիքի մարզում, Ապարանի, Թալինի, Արագածի տարածաշրջաններում, Վանաձոր, Բերդ, Նոյեմբերյան քաղաքներում, Սիսիան-«Զանգեր» հատվածում,
Կարդացեք նաև
Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ՀՀ Ներքին գործերի նախարարության
Փրկարար ծառայություն