Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ:
Ինչպես հաղորդվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, հանդիպմանը կառուցողական կերպով քննարկվել են երկկողմ գործակցությանը վերաբերող ընթացիկ հարցեր: Շոշափվել են նաև արդիական տարածաշրջանային հարցեր, այդ թվում հայ-ադրբեջանական կարգավորման հեռանկարները՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ