«Ռոսսելխոզնադզորը» դիմել է Հայաստանի Անասնաբուժական ծառայությանը՝ ապրիլի 5-ից դադարեցնելու երկրի բոլոր ձեռնարկություններից դեպի Ռուսաստան կաթնամթերքի արտահանումը:
Ինչպես հաղորդվում է ռուսական գերատեսչության կայքում, նման որոշումը հաջորդել է երկու երկրների անասնաբուժական ծառայությունների միջև այսօր տեղի ունեցած բանակցություններին, որոնց ընթացքում քննարկվել են մարտի 20-24-ը Հայաստանի կաթնամթերքի ստուգման արդյունքները: Զրույցի ընթացքում բարձրացվել է այն հարցը, որ «հայկական անասնաբուժական ծառայությունն ի վիճակի չէ երաշխավորել ռուս սպառողների համար արտադրվող կաթնային արտադրանքի անվտանգությունը»:
Նշվում է, որ արտահանման վերականգնման հնարավորությունը կարող է լրացուցիչ քննարկվել, եթե խախտումները վերացվեն:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ