Թուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը
«Այսօր Իրան–Հայաստան եղբայրությունը սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
💬«Իրանական կողմից այս սպառնալիքները երբեք չեն կարող վախեցնել Ադրբեջանին։ Չնայած Իրանի տարածքից Հայաստանին ուղղված ռազմական աջակցությանը, ադրբեջանական բանակը 2020 թ․-ին ջախջախեց ներխուժած հայկական բանակին։ Եվ սրանից հետո էլ Ադրբեջանի դեմ ցանկացած ագրեսիա և սադրանք վճռականորեն կկանխվի»,- ասել է Հաջիզադեն։
☝️Հիշեցնենք, որ օրեր առաջ Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման ընթացքում Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարեց, որ Իսրայելն ու Ադրբեջանը կիսում են իրանական սպառնալիքը և պետք է միասին գործեն Իրանի դեմ՝ կիրառելով քաղաքական, տնտեսական գործիքներ, ինչպես նաև ձևավորեն հուսալի և վճռական ռազմական ճակատ։
Կարդացեք նաև
🔻Իրանի ԱԳՆ խոսնակն արձագանքել էր այս հայտարարությանը՝ նշելով․ «Սա Ադրբեջանի տարածքն Իրանի ազգային անվտանգության համար սպառնալիքի վերածելու՝ սիոնիստական ռեժիմի չարամիտ մտադրությունների հերթական ապացույցն է»։
📌Կովկասյան տարածաշրջանում Իսրայելի գլխավոր նպատակը Իրանի հզորացումը կանխելն ու վերջինիս սահմանների շուրջ եթե ոչ հակամարտության, ապա լարվածության օջախներ ստեղծելն է։ Այս նպատակին է ծառայում սերտ ռազմաքաղաքական համագործակցությունը Իսրայելի ու Ադրբեջանի միջև։ Իսրայելի համար նաև ձեռնտու է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը, որը հավելյալ տնտեսական խնդիրներ կստեղծի Իրանի համար։ Ուստի, Հայաստանի շահերից է բխում սերտացնել ռազմական համագործակցությունը Իրանի հետ՝ հաշվի առնելով վերջինիս շահագրգռվածությունը իր սահմանների մոտ կայունություն ապահովելու և Սյունիքի անվտանգության հարցում։
Հայկական ալիք