Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը իր համար դաշտը նախապատրաստում է՝ բոլոր հնարավոր սցենարների համար». Տիգրան Աբրահամյան

Մարտ 31,2023 17:29

Այսօր լրագրողների հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը թշնամու առաջխաղացման հետ կապված ասաց. «Սյունիքից բավականին հակասական տեղեկատվություն էր լինում, մյուս կողմից իշխանությունը փորձում էր իրականությունը խեղաթյուրել: Ապրիլի 1-ից տեղի է ունենալու Արցախը Հայաստանին կապող ճանապարհի երթուղու փոփոխություն: Եթե 44-օրյա պատերազմից հետո Արցախից մուտքը ՀՀ Տեղ գյուղից էր եւ բնականաբար այնտեղ 5 կմ-անոց միջանցքային տրամաբանության ներքո ճակատ էր ձեւավորված՝ բուֆերային զոնա, ապա Կոռնիձորով այդ ճանապարհային փոփոխության պայմաններում Ադրբեջանը այդ ժամկետից 2-3 օր առաջ փաստացի եկել է եւ մեկնարկային առումով առավելություններ ստանալով՝ դիրքավորվում է»:

Ըստ Տիգրան Աբրահամյանի, Ադրբեջանը ոչ թե խնդիր է դրել 100-200 մետր ավելի մխրճվել, այլ իր համար դաշտը նախապատրաստում է՝ բոլոր հնարավոր սցենարների համար. «Դիրքավորվել է այն հատվածներում, որն իր համար բարենպաստ է ու հնարավորություն է ստանալու ինչպես մարտական հերթապահության, այնպես էլ մարտական այլ խնդիրների իրականացման համար բարենպաստ դիրք ունենալու: ՀՀ իշխանությունները, հղում կատարելով Ադրբեջանի հետ բանավոր պայմանավորվածություններին, սպասել են մինչեւ ապրիլի 1-ը, որ կարողանան իրար հետ ձեւավորել առաջնագիծը, սա այն դեպքում, երբ Ադրբեջանը նույնիսկ իր գրավոր պայմանավորվածությունները չի կատարում, ուր մնաց բանավոր պայմանավորվածությունները պահելու մասին խոսք գնա: ՀՀ այս իշխանությունները հանձնեցին Քաշաթաղն ու Քարվաճառը, փաստացի 3 մարզեր՝ Վայոց ձորը, Սյունիքն ու Գեղարքունիքը ունեցան սահմանամերձի կարգավիճակ, Ադրբեջանը շատ ավելի վաղ դիրքավորվեց կարեւոր բարձունքներում, ինչը հետագայում նրանց համար պլացդարմ ձեւավորեց՝ ՀՀ-ի նկատմամբ ճնշումների, հարձակումների համար»:

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ-ում միջադեպ է եղել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի եւ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի միջեւ, որի արդյունքում Վարդանյանի ունքը պատռվածք է ստացել, իսկ Մհեր Սահակյանը բերման է ենթարկվել ոստիկանություն:

Միջադեպի հետ կապված Տիգրան Աբրահամյանն ասաց, որ իրենց խմբակցությունից որեւէ մեկը չի մասնակցել փակ քննարկմանը եւ ինքը մանրամասների չի տիրապետում, իշխանական պատգամավորների պատմածներն էլ իր համար հիմք չէ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031