Եվրամիության Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը,
Կարեւորելով միջազգային իրավունքի պաշտպանությունը Հայաստանում եւ տարածաշրջանում.
Առաջնահերթ անհրաժեշտություն համարելով տարածաշրջանում պատերազմական կամ խաղաղ պայմաններում իրագործված ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմական եւ ագրեսիայի հանցագործությունների պատշաճ քննությունը, դրանց համար պատասխանատու անձանց միջազգային քրեական հետապնդումը եւ այդ հանցագործությունների կանխարգելումը եւ կարեւորելով համապատասխան միջազգային իրավական մեխանիզմների գործադրումը.
Հիմնվելով իր նախորդ հայտարարությունների վրա, որոնցում կոչ է արել ՀՀ իշխանություններին դիմել Եվրամիությանը՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագիր ստորագրելու, միաժամանակ՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու խնդրանքով, ինչպես նաեւ՝ դիմել ՆԱՏՕ-ին` այդ կառույցին Հայաստանի անդամակցության խնդրանքով.
Ողջունում է 2023թ. մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանի ընդունած որոշումը, որով Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը համապատասխան է ճանաչել Հայաստանի սահմանադրությանը եւ կոչ է անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին ողջամիտ ժամկետներում վավերացնել 1998թ.-ին ստորագրած Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը:
Կարդացեք նաև
Եվրամիության Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորում