Shamshyan.com. Այսօր՝ մարտի 31-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտա թիվ 24 հասցեում գտնվող Անվտանգության միջազգային հատուկ ակադեմիայի սպորտդահլիճում հրդեհ է բռնկվել։
Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ։
Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մեկուսացրել ու մարել այն։ Այրվել է Անվտանգության միջազգային հատուկ ակադեմիայի 4-րդ հարկի սպորտդահլիճը՝ մոտ 400 ք/մ, տանիքը, դահլիճի ողջ գույքը, տնօրենի աշխատասենյակը, մասամբ նաև մեկ այլ սենյակի պատուհանի շրջանակները։
Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: