2021 թ.-ի հուլիսին Վայոց Ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը ազատվել էր աշխատանքից։ Աշխատանքից ազատվելիս Նանե Ասատրյանը գտնվում էր հղիության 7-րդ ամսում:
Ասատրյանն իր իրավունքների պաշտպանության խնդրանքով դիմել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակ: «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակներում, հանձին իրավաբան Տիրուհի Վարդանյանի, ՀՔԱՎ-ը ստանձնել է Ասատրյանի իրավունքների պաշտպանությունը և դիմել ՀՀ վարչական դատարան, քանի որ խախտվել էին միջազգային պայմանագրերով, ՀՀ ներպետական օրենսդրությամբ երաշխավորված աշխատող կանանց մայրության պաշտպանվածության և աշխատանքի իրավունքները:
Վարչական դատարանի 03.03.2022 թվականի վճռով հայցը մերժվել էր: Վճռի դեմ ներկայացվել էր վերաքննիչ բողոք, որը վերաքննիչ վարչական դատարանի 03.03.2023 թվականի որոշմամբ բավարարվել է: Վերաքննիչ վարչական դատարանը որոշում է կայացրել Նանե Ասատրյանին աշխատանքի վերականգնելու և չաշխատած ժամանակահատվածի համար վճարման ենթակա աշխատավարձը վճարելու մասին:
Վերաքննիչ վարչական դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք չներկայացվելու դեպքում այն կմտնի ուժի մեջ:
Կարդացեք նաև
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ