Սպառողների ազգային ասոցիացիան հետազոտություններ է իրականացրել կաթնաշոռի շուկայում, կաթնաշոռի 10 նմուշները փորձաքննության ենթարկել 3 հավատարմագրված լաբորատորիաներում, փորձաքննությունները կատարվել են ԵԱՏՄ ստանդարտներին համապատասխան:
Այս մասին այսօր «Նոյյան Տապանի» մամուլի սրահում կայացած ասուլիսում հայտարարեց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը՝ անդրադառնալով «Հետքի» «Աղիքային ցուպիկ, խմորասնկեր և բորբոսասնկեր. կաթնաշոռի 10 նմուշից միայն 2-ում խախտում չկա» վերտառությամբ հրապարակմանը:
Նրա խոսքով, իրենց ասոցիացիան նյութի հետքերով հետազոտություններ է իրականացրել կաթնաշոռի շուկայում, հոդվածում ներկայացված այդ 10 նմուշները փորձաքննության ենթարկել 3 հավատարմագրված լաբորատորիայում, փորձաքննությունները կատարվել են ԵԱՏՄ ստանդարտներին համապատասխան, ընդ որում՝ նմուշները գնվել են խանութներից նույն օրը: Փորձաքննությունների արդյունքներից ասոցիացիայի նախագահին, ընդհանուր առմամբ, գոհացրել էին:
«Մեր սպառողներին խորհուրդ կտամ հետևել մեր խորհուրդներին և գնել այն ապրանքները, որոնց մասին մենք իրոք տեղյակ ենք: Երբ մենք հնարավորություն չունենք հետազոտության տալ այս մեծ ծավալի արտադրանքները, մենք մեր գրասենյակում անընդհատ կատարում ենք օրգանոլեպտիկ հետազոտություններ: Անցած և նախանցած տարի հետազոտություններ են կատարել պաղպաղակի շուկայում, պարզելու համար, թե ինչպիսի պաղպաղակից են օգտվում սպառողները: Պետք է ցավալիորեն ասեմ, որ մեր որոշ արտադրողներ մոռացել են սերուցքային, պլոմբիր կարագով արտադրվող տեսակները»,-ասաց Հակոբյանը՝ խորհուրդ տալով օգտվել տեղական կաթնամթերքից:
Կարդացեք նաև
Անդրադառնալով, հայկական կաթնամթերքի ներմուծման հնարավոր արգելքի վերաբերյալ «Ռոսսելխոզնադզորի» հայտարարությանը՝ Մելիտա Հակոբյանը նկատեց, որ իրանական կաթնասերուցքը բավականին բարձր որակի է:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ