Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ռազմական տեսանկյունից երկրում ստեղծված այս իրավիճակում գեներալ Խաչատուրովին կալանքի տակ պահելը համարում ենք քրեաիրավական կարգավորումներից դուրս»

Մարտ 31,2023 13:43

ԱՅԼԱՊԵՍ ԿԳՆԱՀԱՏՎԻ ՈՐՊԵՍ ՈՒՂՂՈՐԴՎԱԾ

Ռազմական տեսանկյունից երկրում ստեղծված այս գերլարված իրավիճակում գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանքի տակ պահելը համարում ենք քրեաիրավական կարգավորումներից դուրս, իրականում քողարկված նպատակներ հետապնդող դատապարտելի արարք, ինչը հատկապես ակներև դարձավ նրա փաստաբանների կողմից վերջերս հանրայնացված փաստերից։

Բանակի կառավարումից տարբեր պատճառներով այսօր դուրս են մղվել բազմաթիվ սպաներ, գեներալներ, այնինչ իրավիճակը պահանջում է բոլոր ուժերի կոնսոլիդացիա, մեկտեղում։

Մենք մասնակցություն ենք ունենալու և աջակցելու ենք Գր․ Խաչատուրովի ազատմանն ուղղված միջոցառումներին։

Միաժամանակ հարկ ենք համարում հիշեցնել, որ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն ինքնուրույն, առանձին կառույց է, ուստի այլ կազմակերպությունների նախաձեռնություններին անմիջապես կամ ընդհանրապես չմիանալը չի կարող մեկնաբանվել տարբեր անհիմն, մտացածին պատճառաբանություններով, այլապես նման հրապարակումները մեր կողմից կգնահատվեն որպես ուղղորդված։

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031