Հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի գոտում իրավիճակը հղի է լուրջ անկայունությամբ: Այս մասին հայտնել է ՀԱՊԿ քարտուղարությունը՝ կազմակերպության շտաբում ղեկավար կազմի ընդլայնված խոհրդակցության արդյունքում:
«ՀԱՊԿ քարտուղարության գնահատականով՝ Հարավային Կովկասում իրավիճակը շարունակում է մնալ հղի լուրջ անկայունությամբ: Պահպանվում են Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին արդիական ռիսկերը»,- ասել են քարտուղարությունից:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբեթովն ասել է, որ լարվածությունը կովկասյան տարածաշրջանում պահպանվում է՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև բազմամյա դիմակայության հետևանք:
Միաժամանակ, հանդիպմանն ընդգծվել է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ ի շահ Հայաստանի անվտանգության ապահովման:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ