Եթե Իրանն իր հյուսիսային հարեւանի սադրանքներին հակադարձելիս, ստիպված լինի դեմ հանդիման դուրս գալու Ադրբեջանին, ինչպիսի՞ն կլինի ճգնաժամի ելքը:
Կարծում ենք, այս հարցերին տրվող պատասխանները հնարավոր է ստանալ, համեմատելով Իրանի ու Ադրբեջանի ռազմական կարողություններն ու ընդհանրապես՝ երկու երկրների հզորության աստիճանը բնորոշող ցուցանիշները:
Բազմաթիվ հավաստի տեղեկատվական աղբյուրների հիման վրա տարբեր երկրների ռազմական ներուժի մասին հետազոտություններ անցկացրած Armed Forces վեբկայքի հրապարակած տվյալներն այդպիսի հնարավորություն տալիս են.
Նախորդ տարիներին Իրանի ռազմական բյուջեն կազմել է 12 մլրդ դոլար, Ադրբեջանինը՝ 2,6 մլրդ:
Կարդացեք նաև
Ցամաքային ուժեր
Իրանում առկա է 2842 տանկ, 3555 զրահամեքենա, 1755 հրթիռային հրետանի եւ 1000 ինքնագնաց հրետանի: Այն դեպքում, երբ Ադրբեջանում հաշվվում է 940 տանկ, 2363 զրահամեքենա, 323 հրթիռային հրետանի եւ 267 ինքնագնաց հրետանի:
Ռազմաօդային ուժեր
Իրանի կործանիչները քառակի անգամ գերազանցում են Ադրբեջանի կործանիչների թվաքանակը: Իրանում առկա է 973 կործանիչ, այդ թվում՝ 112 ռազմական ինքնաթիռ, 75 բազմաֆունկցիոնալ հրթիռ, 23 հարձակողական ինքնաթիռ, 519 ուղղաթիռ, 83 ԱԹՍ: Իսկ Ադրբեջանի օդուժը բաղկացած է 176 կործանիչներից, այդ թվում՝ 5 ռազմական ինքնաթիռներից, 15 բազմաֆունկցիոնալ հրթիռներից, 11 հարձակողական ինքնաթիռներից ու 97 ուղղաթիռներից:
Ըստ ադրբեջանական աղբյուրների, Ադրբեջանի օդուժը նաեւ համալրված է Su-25 տիպի 34 եւ MIG-31 կործանիչներով:
Armed Forces վեբկայքը Ադրբեջանում առկա ԱԹՍ-ների մասին տվյալներ չի հրապարակել: Սակայն, հայտնի է, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ժամանակ օգտագործել է թուրքական Bayraktar եւ իսրայելական Kamikaze ԱԹՍ-ներ: Փորձագետները հավաստում են, որ Ադրբեջանի բանակն Արցախում օգտագործել է նաեւ այլ տիպի անօդաչու սարքեր: Տեղեկություններ կան, որ Ադրբեջանն ունի նաեւ Իսրայելում արտադրված 2 միավոր Heron TP, 10 միավոր Hermes 4507, 100 միավոր Sky Strikers, ինչպես նաեւ 50 միավոր Harop տիպի անօդաչու թռչող սարքեր:
Գրիգոր ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում: