Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Ո՛չ իշխանության եւ ո՛չ էլ ընդդիմության թեկնածուները չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրությամբ ՄԻՊ-ի թեկնածուին առաջադրվող պահանջներին»

Մարտ 30,2023 22:15

Եվրամիության Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը իր մտահոգությունն է հայտնում  կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից որպես Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի առաջադրման կապակցությամբ: Մենք ցավով արձանագրում ենք, որ իշխանությունները գնալով ավելի անհաղորդ են դառնում քաղաքացիական հասարակության ձայնին եւ իրենց կադրային քաղաքականության մեջ առաջնորդվում են ոչ այնքան հանրակարգերի /ինստիտուտների/ արդյունավետ գործունեության անհրաժեշտությամբ, ոչ այնքան նշանակվող պաշտոնյաների մասնագիտական կարողություններով եւ որակներով, վերջապես՝ ոչ այնքան Սահմանադրության եւ օրենքի տառով եւ ոգով, որքան սեփական իշխանության ամրապնդմամբ:

ԵՄ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը հիշեցնում է ամիսներ առաջ իշխանությանն ուղղված իր հորդորի մասին՝ Մարդու իրավունքների պաշտպան ընտրել հասարակության շրջանում բարձր հեղինակություն ունեցող անձանց թվից, ինչը նաեւ ՀՀ Սահմանադրության պահանջ է: Նույնը իշխանություններին հորդորել էին անել հասարակական այլ գործիչներ:

Մենք գտնում ենք, որ ո՛չ իշխանության եւ ո՛չ էլ ընդդիմության թեկնածուները չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրությամբ ՄԻՊ-ի թեկնածուին առաջադրվող պահանջներին: Ուստի հորդորում ենք ՀՀ Ազգային ժողովին անհապաղ հանրային քննարկումներ կազմակերպել այս հարցով, իսկ ՄԻՊ թեկնածություն առաջադրելիս առաջնորդվել ՀՀ Սահմանադրության պահանջներով:

 

ԵՄ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Այո, շատ ճիշտ նկատառում է։ Երկու դեպքում էլ վարկաբեկվելու ՄԻՊ ի ինստիտուտը։ Այն միջազգային գործընկերների կողմից արդեն անընդունելի է համարվել։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031