Ալբանիայի Դյուրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։
Այսօր Հայաստանից պայքարեցին երկու մարզիկներ ու երկուսն էլ արժանացան բրոնզե մեդալի։ Ցերեկվա մրցահերթում մեր աղջիկների հավաքականի անդամ, 76 կգ քաշային Աննա Ամրոյանը երկամարտում ցույց տվեց 204 կգ արդյունք ու ճանաչվեց բրոնզե մեդալակիր։
Երեկոյան Աշոտ Մարգարյանը երեք անգամ կանգնեց պատվո պատվանդանի երրորդ աստիճանին։ Պոկում վարժության 137, հրումի 163 եւ երկամարտի 300 կիլոգրամ արդյունքները երրորդն էին 96 կգ քաշայինների պայքարում։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ